Ինչպես չդառնալ նախագահ անգլ.՝ The Front Runner |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա և քաղաքական ֆիլմ |
---|
Թվական | նոյեմբերի 21, 2018, հունվարի 25, 2019 և հունվարի 17, 2019[1] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ջեյսոն Ռայթման |
---|
Պրոդյուսեր | Ջեյսոն Ռայթման |
---|
Սցենարի հեղինակ | Ջեյսոն Ռայթման |
---|
Դերակատարներ | Հյու Ջեքման, Վերա Ֆարմիգա, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Ալֆրեդ Մոլինա, Սառա Փեքսթոն, Աթի Մամուդու, Ջոն Բեդֆորդ Լլոյդ, Բիլ Բեր և Քեյթլին Ռոշել Դևր |
---|
Օպերատոր | Էրիկ Սթիլբերգ |
---|
Երաժշտություն | Ռոբ Սիմոնսեն |
---|
Պատմվածքի վայր | Կոլորադո |
---|
Կինոընկերություն | Bron Studios և Stage 6 Films |
---|
Տևողություն | 113 րոպե |
---|
Պաշտոնական կայքէջ |
«Ինչպես չդառնալ նախագահ» (անգլ.՝ The Front Runner), Ջեյսոն Ռայթմանի՝ կենսագրական դրամայի ժանրում ստեղծած ամերիկյան գեղարվեստական ֆիլմը՝ հիմնված Մեթ Բայի «All the Truth Is Out: The Week Politics Went Tabloid» գրքի վրա (2014)։ Ռայթմանը սցենարը գրել է Բայի և Ջեյ Կարսոնի հետ։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Հյու Ջեքմանը[2][3][4][5], Վերա Ֆարմիգան, Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը և Ալֆրեդ Մոլինան։ Ֆիլմը պատմում է 1988 թվականին դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված ամերիկացի սենատոր Գերի Հարտի ծագման և նրա հետագա խայտառակության մասին, երբ ԶԼՄ-ը հայտնեցին նրա բացահայտված արտամուսնական կապի մասին։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ տելլուրիդ կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմը հիմնականում ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք գովաբանելով նշել են Ջեքմանի խաղը[6]։
Սյուժե
Ըստ հրապարակված ամփոփագրի՝ ֆիլմը պատմում է սենատոր Գերի Հարտի իրական պատմությունը, որն առաջադրվել է նախագահի պաշտոնում, բայց ամուսնական դավաճանության պատճառով ստիպված է եղել հեռանալ խաղից[7]։
Դերերում
Նկարահանումներ
Նկարահանումներն սկսվել են 2017 թվականի սեպտեմբերի 18-ին[8][9]։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Ատլանտայում և Սավաննայում[10]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ