«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» (վրաց.՝ დემოკრატიული მოძრაობა — ერთიანი საქართველო), վրացական աջակողմյան կենտրոնամետ քաղաքական կուսակցություն, որը հիմնադրվել է 2008 թվականի նոյեմբերի 24-ին։ Կուսակցության հիմնադիրը Վրաստանի խորհրդարանի անդամ և երկրի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է։
«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան»-ը հանդիսանում է ընդիմություն Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած քաղաքական թևի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ։ Կուսակցության նպատակը Վրաստանը Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության հետ մերձեցնելն է[1]։
Ընտրություններ
«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» քաղաքական կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն 2013 թվականին մասնակցել է Վրաստանի նախագահական ընտրություններին։
Վերջինիս գլխավոր հակառակորդները հանդիսանում էին «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիթ Բաքրաձեն։
Նինո Բուրջանաձեն գրավել է երրորդ տեղը ընտրություններում` հավաքելով 165 933 քվե (այն համարժեք էր ամբողջ քվեների 10,18 %-ին)։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ