Ժյուլ Ժոզեֆ Պեռո
ֆր.՝ Jules Perrot |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 18, 1810(1810-08-18)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Լիոն[4] |
---|
Մահացել է | օգոստոսի 19, 1892(1892-08-19)[5] (82 տարեկան) |
---|
Մահվան վայր | Paramé, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
---|
Գերեզման | Grave of Perrot |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, պարող, լիբրետիստ և բալետմայստեր |
---|
Աշխատավայր | Լա Սկալա, Փարիզի ազգային օպերա և Մեծ թատրոն |
---|
Jules Perrot Վիքիպահեստում |
Պեռո Ժյուլ Ժոզեֆ (Perrot, օգոստոսի 18, 1810(1810-08-18)[1][2][3][…], Լիոն[4] - օգոստոսի 19, 1892(1892-08-19)[5], Paramé, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4]), բալետի ֆրանսիացի արտիստ, բալետմայստեր։ 19-րդ դարի ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։
Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ Լոնդոնում, 1830 թվականին։ 1830-1835 թվականներին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղնկերը։ 1841 թվականին ստեղծել է Ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ 1834-1848 թվականներին Պեռոն եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» (1843 թ.), «էսմերալդա» (1844 թ.), «Կատարինա» (1846 թ.) և այլ բալետներ։ 1848 թվականին հրավիրվել է Պետերբուրգ որպես պարող-միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («Էսմերալդա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ 1859 թվականին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Guest I. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 բնակիչների գրանցում ըստ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 235)։
|