Ժիլինա (սլովակ.՝ Žilina, հունգ.՝ Zsolna, գերմ.՝ Sillein, լեհ.՝ Żylina), քաղաք Սլովակիայի հյուսիս-արևմուտքում, Վագ, Կիսուցա և Ռայչանկա գետերի գետաբերանում, համանուն Ժիլինսկ շրջանի կենտրոնում։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտավորապես 86 000 մարդ։
Քաղաքում գործում է Ժիլինայի համալսարանը և ավտոմոբիլաշինական Kia Motors Slovakia գործարանը։
Պահպանվել են Բուդանսկի դղյակը, Մարինոյի հրապարակը և բազմաթիվ կոստյոլներ և պալատներ։
Պատմություն
5-րդ դարում տարածաշրջանում բնակվել են սլավոնները։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1297 թվականին, իսկ 1327 թվականին ստացել է քաղաքի իրավունքներ։
13-րդ դարի վերջում Ժիլինան այրվել է մեծ հրդեհից։ Այստեղ են տեղափոխվել գերմանացի գաղութաբնակները, որոնք դարձել են քաղաքի վերակառուցողները։
15-րդ դարում քաղաքը ծաղկում է ապրել։ 16-17-րդ դարերում քաղաքը դարձել է Հունգարիայիռեֆորմացիոն կենտրոն, իսկ 1686 թվականին սկսվել է քաղաքի վերակառուցումը։
18-րդ դարում քաղաքում եղել են հրդեհներ և համաճարակներ, որից այն շատ է տուժվել։ 19-րդ դարի վերջում քաղաքը սկսել է ծաղկում ապրել, այստեղ կառուցվել են բազմաթիվ գործարաններ և ֆաբրիկաներ։
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում քաղաքը ազատագրվեց 1945 թվականիապրիլի 30-ին ուկրաինական 4-րդ զորքերի գործողության ժամանակ՝ 138-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Վասիլի Եֆիմովիչ, 17-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկիֆոր Մեդվեդով, 3-րդ առանձին Չեխոսլովակիայի հետևակային բրիգադի հրամանատար Սելներ Յարոսլավ, Չեխոսլովակիայի 1-ին բանակային կորպուսի բրիգադի գեներալ Կարել Կլապալեկ, 164-րդ թնդանոթի հրետանային բրիգադի հրամանատար գնդապետ Վիկտոր Միրոնով[1]։
Այսօր Ժիլինան Սլովակիայի հինգերորդ խոշորագույն քաղաքն է։ 1960 թվականին հիմնադրվել է Ժիլինա համալսարանը։ Քաղաքի կենտրոնը վերանորոգվել է 1990-ական թվականներին։ 2006 թվականին սկսվել են ավտոմոբիլաշինական Kia Motors Slovakia գործարանի աշխատանքները։