«Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը» (անգլ.՝ Joan of Arc Kissing the Sword of Delivrance), անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը։ Հեղինակն այն վրձնել է 1863 թվականին։ 1996 թվականից նկարը գտնվում է Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում՝ 55.996.8.1 ինվենտար համարի ներքո։
Պատմություն
1862 թվականին փաստաբան Ջեյմս Անդերսոն Ռոուզը Ռոսսետտին նկար ստեղծելու պատվեր է տվել[2]։ Որպես բնորդուհի նկարիչն ուզում էր ընտրել մի կնոջ, որն արտաքնապես տղամարդու նման կլիներ. այդպիսին դարձել է Բեյեր ազգանունով մի գերմանուհի[3], սակայն մի քանի աղբյուրներում որպես բնորդուհի նշվում է Ագնես Մանետին[4]։ Նկարիչը գոհ էր իր ստեղծագործությունից[4]։ Նկարի սյուժեն հանրահայտ էր, և Ռոսսետտիին մի քանի օրինակ էին պատվիրել։ Դրանց մեջ էր 1864 թվականի ջրաներկով նկարը, որը պատվիրել էր Էլեն Հիթոնը։ Ռոսսետտին պատվիրատուին ուղղված իր նամակում գրել է, որ ջրաներկը կատարողական վարպետության տեսանկյունից և կոլորիտայնությամբ գերազանցել է բնօրինակին[4], սակայն նրա կարծիքն ուրիշները չեն կիսել, օրինակ նկարչի եղբայրը՝ քննադատ Ուիլյան Մայքլ Ռոսսետտին, կարծում էր, որ բնօրինակն անգերազանցելի է[2]։ Այդ կարիծիքի օգտին հաճախ համեմատել են Ռոսսետտիի ավելի ուշ շրջանի «Ժաննա դ’Արկ» նկարը, որն ավարտվել էր նկարչի մահից քիչ առաջ[3]։
Նկարն ունեցել է մի շարք տերեր։ 1996 թվականից այն գտնվում է Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում[5]։