Էտիեն Մորիս Ժերար (ֆր.՝ Étienne Maurice Gérard, ապրիլի 4, 1773(1773-04-04)[1][2][3][…], Դանվիլիե - ապրիլի 17, 1852(1852-04-17)[1][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1830 թվական), գրաֆ (1813 թվական), հեղափոխական և նապոլեոնյան պատերազմների մասնակից, մարշալ Գրուշիի աջ ձեռքը, Վավռի ճակատամարտի հերոս։ Լուի Ֆիլիպ I-ի օրոք՝ ռազմական նախարար։ Գեներալի անունը փորագրված է ՓարիզիՀաղթական կամարի վրա։
Կենսագրություն
Ժան Ժերարի (ֆր.՝ Jean Gérard, 1739–1801) և Մարի-Ժան Սեն-Ռեմիի (ֆր.՝ Marie-Jeanne Saint-Rémy, 1733–1803) որդին է[5]։
1794 թվականին Ժերարը նշանակվել է Բերնադոտիի օգնական և ուղեկցել է նրան Իտալիա, Ռեյն և Վիեննա կատարած արշավների ժամանակ։ Մասնակցել է 1805, 1809 և 1810 թվականներին կայացած ճակատամարտերին[6]։
1812 թվականի Ռուսական արշավանքի ժամանակ սկզբում եղել է բրիգադի իսկ հետո դիվիզիայի հրամանատար։ «Մեծ բանակի» նահանջի ժամանակ մարշալ Դավուի կորպուսում կատարել է արիերգարդի պարտականությունները։ 1813 թվականին Լայպցիգի ճակատամարտի ժամանակ Ժերարը ծանր վիրավորվել է։ 1814 թվականին աչքի է ընկել Լա-Ռոտյերի և Մոնտրոյի ճակատամարտերում։ 1815 թվականին որպես 4-րդ կորպուսի հրամանատար մասնակցել է Վավռի ճակատամարտին և ծանր վիրավորվել է։
1822 թվականին ընդգրկվել է դեպուտատների պալատում՝ համալրելով ընդդիմության շարքերը։ Հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է զինվորական նախարար և ստացել է մարշալի կոչում։ 1831 թվականին նշանակվել է Հյուսիսային բանակի գերագույն հրամանատար, որի հետ երկիր ներխուժաց հոլանդացիներին հետ է մղել Բելգիա․ 1832 թվականին պաշարել և ստիպել է հանձնել Անտվերպենը, որը պաշտպանել է իր նախկին ծառայակից Դավիդ Շասսեն։
Էտիեն Մորից Ժերարը մահացել է 1852 թվականի ապրիլի 17-ին Փարիզում։
Բարոն Ժերարը և կայսրությունը (ֆր.՝ baron Gérard et de l'Empire, արտոնագիրը ներկայացվել է 1808 թվականի մարտի 19-ին, հաստատվել է 1809 թվականի մայիսի 3-ին Էբերսբերգում)
Գրաֆ Ժերարը և կայրսրությունը (ֆր.՝ comte Gérard et de l'Empire, 1813 թվականի հունվարի 21)[7]
Жерар, Этьен-Морис, граф // [Елисавета Петровна — Инициатива]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1912. — С. 384. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 10).