Համարվում է Մեքսիկայի պատմության ամենահանրածանոթ և խորհրդանշական լուչադորներից մեկը, ում մարզական կարիերան ձգվել է մոտ հինգ տասնամյակ, որի ընթացքում իր հայրենիքում ձեռք է բերել ժողովրդական հերոսի համբավ՝ հանդես գալով բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներում, և նույնիսկ կոմիքսների գրքերում՝ մարմնավորելով արդարության համար պայքարող առաջամարտիկի[3][4]։ 1958-1982 թվականների ընթացքում Սանտոն նկարահանվել է մոտ 54 ֆիլմում[5]։
Մարզական կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել «Empresa Mexicana de Lucha Libre» կազմակերրպությունում, նվաճել է Մեքսիկայի համազգային կիսածանրքաշային, միջինքաշային, երկրորդ կիսամիջինքաշային և թիմային (Ռայո դե Հալիսկո), ինչպես նաև NWA աշխարհի միջինքաշային և NWA աշխարհի երկրորդ կիսամիջինքաշային չեմպիոնական տիտղոսները[6]։
Սանտոյի եղբայրները՝ Բլեք Գուսմանը, Պանտերա Նեգրան և Ջիմի Գուսմանը նույնպես զբաղվել են լուչա լիվռեով։ 11 երեխաներից Էլ Իխո դել Սանտոն (El Hijo del Santo - Սանտոյի որդի ) իր առաջնաելույթը տվյալ մարզաձևում կատարել է 1982 թվականին, իսկ վերջինիս որդին՝ Սանտո Կրտսերը (Santo Jr.)՝ 2016-ին։ Սանտոյի մեկ այլ թոռ (ոչ Էլ Իխո դել Սանտոյի որդին) ժամանակին ելույթներ է ունեցել Էլ Նիետո դել Սանտո (El Nieto del Santo - Սանտոյի թոռ) ռինգային անվամբ։
Համարվում է, որ հենց Սանտոն է Մեքսիկայում Ժողովրդականացրել ռեստլինգը։ Հանրության առաջ Սանտոն միշտ դիմակով է եղել և 1984 թվականին՝ ծեր տարիքում է միայն մի քանի վայրկյանով ցույց տվել դեմքը հեռուստաշոուի ժամանակ, որի եթեր հեռարձակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց կնքել է մահկանացուն։ Թաղված է իր այցքարտային դիմակով։
2018 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։ Սանտոյի պատվին մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) կազմակերպությունն ամեն տարի անցկացնում է «Արծաթագույն լեգենդ» (Leyenda de Plata) մրցույթը։
↑Various (2005). «The Silver Masked-Man». Lucha Libre> Masked Superstars of Mexican Wrestling. Distributed Art Publishers, Inc. էջեր 280–285. ISBN968-6842-48-9.
↑Madigan, Dan (2007). «El Santo». Mondo Lucha a Go Go: the bizarre& honorable world of wild Mexican wrestling. HarperCollins Publishers. էջեր 71–78. ISBN978-0-06-085583-3.