Ամեն տարի Հյուսիսային Մակեդոնիա է այցելում շուրջ 700 հազար զբոսաշրջիկ, որոնց ներդրումները ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվառկված չեն։ Պետության որոշ շրջաններ ունեն հարուստ բնական և մշակութային ժառանգություն։ Չնայած այդ ամենի՝ այստեղ կա ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ընդամենը մեկ օբյեկտ՝ Օխրիդ հնագույն քաղաքը, որը հայտնի է նաև «Բալկանյան Երուսաղեմ» և «Մակեդոնյան Երուսաղեմ» անվանումներով։ Հյուսիսային Մակեդոնիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններից են մայրաքաղաք Սկոպյեն, Օխրիդ առողջավայրը և խոշորագույն քաղաքներից Բիտոլոն։
Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը շարունակում է մնալ մայրաքաղաք Սկոպյեն։ Սկպոյեն հնագույն քաղաք է, որը հիշատակվել է դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում հիշատակել է Կլավդիոս Պտղոմեոսի կողմից՝ «Սկուպի» անտիկ անվան տակ։ 15-րդ դարում կառուցված Վարդար գետի վրայով անցնող քարե կամուրջը համարվում է Սկոպյե քաղաքի խորհրդանիշը։ Քաղաքը հայտնի է նաև եկեղեցիների առատությամբ, որոնց մարգարիտը համարվում է Սուրբ Կլիմենտ Օրիդսկի մայր տաճար։ Վերջինիս օծման արարողությունը տեղի է ունեցել 1990 թվականին։