Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիր, ՍԶՈՒ (անգլ.՝ Treaty on Conventional Armed Forces in Europe, CFE), Սառը պատերազմի վերջին տարիներին համաձայնեցված և կնքված պայմանագիրը, որով սահմանվել են Եվրոպայում (Ատլանյան օվկիանոսից մինչև Ուրալյան լեռներ) սովորական ռազմական տեխնիկայի առանցքային տեսակների համընդհանուր սահմանափակումները և ավելցուկի ոչնչացումը։ Պայմանագիրը ամրագրում էր մասնակից պետությունների «երկու խմբերի»՝ ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի համար հավասար սահմանափակումներ։ 2007 թվականին Ռուսաստանը կասեցրել է իր անդամակցությունը պայմանագրին, իսկ 2015 թվականի մարտի 10-ին հղում կատարելով ՆԱՏՕ-ի կողմից պայմանագրի փաստացի խախտմանը, պաշտոնապես հայտարարել է, որ «ամբողջությամբ» դադարեցնում է իր մասնակցությունը պայմանագրին հաջորդ օրվանից[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ