Եռակի և քառակի օժանդակ հնչյուններ

Եռակի և քառակի օժանդակ հնչյուններ, Օժանդակ հնչյունները, անցողիկ հնչյունների նման, միաժամանակ երեք ձայներում օգտագործվում են զուգահեռ կամ խառը շարժումով։ Զուգահեռ շարժման ժամանակ ձայները ընթանում են նեղ դասավորություն ունեցող սեքստակորդներով, հազվադեպ՝ կվարտսեքստակորդներով։ Խառը շարժման ժամանակ երկու ձայները ընթանում են տերցիաներով կամ սեքստաներով միևնույն ուղղությամբ, իսկ երրորդ ձայնը՝ հակառակ ուղղությամբ։ Բոլոր չորս ձայներում օժանդակ հնչյունները շարժվում են կամ զույգ-զույգ՝ հակադիր ուղղությամբ, կամ եռահնչյունների մելոդիկ միացման օրինակով. երեք ձայները շարժվում են միևնույն ուղղությամբ, իսկ չորրորդը՝ նրանց հակադիր։

Աղբյուրներ

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 321-322


Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!