Եղջերուի արձանիկ, մ.թ.ա. 15-14-րդ դարերի Լճաշենից հայտնաբերված պատվանդանի վրա կանգնած եղջերուի սնամեջ քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2009-49 համարի ներքո։
Նկարագրություն
Գլուխը փոքր է, զարդարված բազմաճյուղ շքեղ եղջյուրներով։ Պարանոցը բարձր է՝ վեր պարզած, ականջները մեծ են ու ցից։ Աչքերը կլոր են, բերանը կիսաբաց է՝ ստորին ծնոտից կախված է օղ։ Պոչը կարճ է։ Կենդանու կրծքամասը և իրանի կողային մասերը զարդարված է սեպաձև բացվածքներով։ Պատվանդանը խարիսխաձև հիմքով քառանիստ սյուն է[1][2]։
↑Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.