Ստացել է Սըր կոչումը, իսկ 1984 թ. նաև Մեծ Բրիտանիայի Ասպետ պատվավոր կոչումը։
Կենսագրություն և կարիերա
Ծնվել է 1908 թվականի մարտի 25-ին Լոնդոնի հարակից Կրոյդոն ավանում։ Ծնողները մանուկ ժամանակ արգելել էին նրան այցելել կինոթատրոններ[12]։
1927 թ. աշխատանքի է անցնում կինոստուդիաներից մեկում, սկզբում՝ որպես ռեժիսորի օգնական, ապա՝ մոնտաժող։ Առաջին լիամետրաժ մոնտաժի աշխատանքը կատարել է 1934 թ.։ Մինչև ռեժիսոր աշխատելը նա արդեն համարվում էր իր ժամանակի լավագույն մոնտաժողներից մեկը։
Առաջին ռեժիսորական գործը 1942 թ. Նոել Քաուորդի հետ համատեղ նկարահանած «Որի մեջ մենք ծառայում ենք» ֆիլմն էր։ 1944-45 թթ. Լինը էկրանավորել է Քաուորդի ևս 3 պիես։ Այնուհետ Չառլզ Դիքենսի գրվածքների հիման վրա նկարահանել է «Մեծ հույսեր» (1946) և «Օլիվեր Թվիստ» (1948) ֆիլմերը։ 1947 թ. դառնում է BAFTA կինոմրցանակի շնորհողներից մեկն ու ընտրվում նաև նրա ներկայացուցիչ։
1955 թ. էկրան է բարձրանում նրա առաջին գունավոր ֆիլմը՝ «Ամառ»-ը, որը նկարահանվել էր Վենետիկում ամերիկացի պրոդյուսերների միջոցների հաշվին։ Դրանից հետո նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմը՝ «Կամուրջ Քվայ գետի վրայով» (1957), որի համար նա ստանում է իր առաջին ՕսկարըՕսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում։ Նույն մրցանակը ստանում է նաև 1962 թ. «Լոուրենս Արաբացի» պատմական մասշտաբային ֆիլմի համար։ Մյուս ամենահայտնի ֆիլմը Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանացումն է՝ «Դոկտոր Ժիվագոն»։
«Ռայանի աղջիկը» (1970) քիչ հաջողություն ունեցած ֆիլմից հետո դադարում է աշխատել որպես ռեժիսոր, հաջորդ ֆիլմը՝ «Ուղևորություն դեպի Հնդկաստան» նկարահանում է 1984 թ., այն դառնում է ռեժիսորի վերջին աշխատանքը։ Ընդհանուր թվով ստացել է 23 տարբեր կինոմրցանակներ, ներկայացված է եղել ևս 21-ի։
6 անգամ ամուսնացած է եղել
Ֆիլմագրություն
29 ֆիլմերի մոնտաժող է, 19 ֆիլմի ռեժիսոր։ 3-ական ֆիլմերի պրոդյուսեր և դերասան է նաև։
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներն են.
«Sir David Lean - Obituary». Daily Telegraph. 1991 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. Unsigned obituary of Lean.
Silver, Alain (2004 թ․ փետրվար). «David Lean». Senses of Cinema (30). Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. Silver's essay on Lean's career compiled as part of the Senses of Cinema Great Directors series.
Thomson, David (2008 թ․ մայիսի 9). «Unhealed wounds». Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. Thomson's appreciation of Lean on the occasion of his centennial.
Նյութեր
Alain Silver and James Ursini, David Lean and his Films, Silman-James, 1992.
Kevin Brownlow, David Lean, Faber & Faber, 1997.
Silverman, Stephen M., David Lean, Harry N. Abrams 1989.
Santas, Constantine, The Epics Films of David Lean, Scarecrow Press, 2011
Turner, Adrian "The Making of David Lean's Lawrence of Arabia" (Dragon's World, Limpsfield UK, 1994)
Turner, Adrian "Robert Bolt: Scenes from two lives" (Hutchinson, London 1998)
Williams, Melanie, David Lean, [Manchester University Press, 2014]
Morris, L. Robert and Lawrence Raskin, Lawrence of Arabia: the 30th Anniversary Pictorial History, Anchor Books, Doubleday, 1992