Դպրոցասիրաց-Արևելյան ընկերություն
|
---|
Դպրոցասիրաց-Աըևելյան ընկերություն, կրթասիրական կազմակերպություն։ Ստեղծվել է 1878 թվականին, Կոստանդնուպոլսում, 1870 թվականից գործող «Դպրոցասիրաց» և Արևելյան ընկերությունների միավորումից։
Գործունեություն
Նպատակն էր զարկ տալ ազգային դպրոցական գործին։ Մասնաճյուղեր ուներ Տրապիզոնում, Ռոդոսթոյում, Մանչեսթրում։ Դպրոցներ է բացել Մաշում, Բաղեշում, Ալաշկերտում։ 1880 թվականի հունիսին միավորվելով Արարատյան և Կիլիկյան ընկերությունների հետ՝ կազմել է Միացյալ ընկերություն հայոցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 443)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|