Դուկա դˈԱոստա կամուրջ (իտալ.՝ Ponte Duca d'Aosta), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Ֆլամինիո բուլվարը Լաուրո Դե Բոսիս հրապարակին Ֆլամինիո և Դելլա Վիտտորիա շրջաններում։
Նկարագրություն
Կամուրջը նվիրված է Աոստայի երկրորդ դուքս էմանուելե Ֆիլիբերտո Սավոյային։ Կամուրջը նախագծել է ճարտարապետ Վինչենցո Ֆասոլոն։ Շինարարությունը սկսվել է 1939 թվականին և ավարտվել 1942 թվականին։
Կամուրջը երկաթբետոնե կառույց է, ունի մեկ կամար։ Երկարությունը կազմում է 220 մետր, իսկ լայնությունը՝ 30 մետր։ Կամարի երկարությունը 100 մետր է։ Կամրջի երկու ծայրերում տեղադրված են սյուներ, որոնց ճակատամասերը ձևավորել է տոսկանացի քանդակագործ Վիկո Կոնսորտին։ Քանդակներում պատկերված են նաև կռվի տեսարաններ Իսոնցո, Տագլիամենտո, Սիլ և Ադիջ գետերի վրա։