Դենիել Կոնստանտին Մարինո կրտսեր (անգլ.՝ Daniel Constantine "Dan" Marino, Jr., սեպտեմբերի 15, 1961(1961-09-15)[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի նախկին ամերիկյան ֆուտբոլիստ։ Ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մայամի Դոլֆինս» ակումբում՝ որպես քվորտերբեք (հարձակվողական դիրք)։
Մարինոն իր հաշվին գրանցած ունի գրեթե բոլոր հնարավոր ռեկորդները փոխանցումներ կատարելու ասպարեզում։ «Դոլֆինսին» 10 անգամ առաջնորդել է դեպի փլեյ-օֆֆ։
2005 թ. դարձել է փառքի սրահի անդամ։
Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներն են «Էյս Վենտուրան» և «Վատ տղաները»։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ