Պիեռ Դեյվիդ Գետտան (ֆր.՝ Pierre David Guetta, նոյեմբերի 7, 1967(1967-11-07)[3][4], Փարիզ[1]), առավել հայտնի որպես Դեյվիդ Գետտա (David Guetta), հաուս երաժշտությանֆրանսիացի պրոդյուսեր և դիջեյ[6]։ Մինչև հայտնի դառնալը` Գետտան 80-ականներին և 90-ականներին տարբեր դիսկոտեկներում աշխատում էր որպես դիջեյ, որից հետո նա դարձավ Gum Productions կոչվող ստուդիայի համահիմնադիրներից մեկը և 2002 թ.-ին թողարկեց առաջին ալբոմը՝ «Just a Little More Love»: Դրան հաջորդում է 2004 թ.-ին թողարկված «Guetta Blaster»-ը և 2007 թ.-ին թողարկված «Pop Life»-ը։ Առանձնակի հաջողության է հասնում Գետտայի՝ 2009 թ.-ին թողարկված One Love-ը, որի մեջ կային այնպիսի հիթային սինգլներ, ինչպիսիք էին "When Love Takes Over" (Քելլի Ռոուլենդի մասնակցությամբ), "Gettin' Over You"-ն (Քրիս Ուիլլիսի, Ֆերջիի և LMFAO-ի մասնակցությամբ) և «Sexy Bitch»-ը (էյքոնի մասնակցությամբ)։
Գետտան համարվում է այսօրվա ամենապահանջված երաժշտական գործիչներից մեկը։ Ըստ DJ Mag հանդեսի հրապարակած դիջեյների ամենամյա ռեյտինգային 100-յակի՝ Գետտան համարվում է 2012 թ.-ի #1 դիջեյը[7]։