Դեյվիդ Բայրոն (անգլ.՝ David Byron, իսկական անուն ազգանունը Դեյվիդ Գարրիկ, անգլ.՝ David Garrick, հունվարի 29, 1947(1947-01-29)[1][2], Էփինգ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 28, 1985(1985-02-28)[1], Ռեդինգ[3]), անգլիացի ռոք երաժիշտ, երգիչ և երգերի հեղինակ։
Դեյվիդ Բայրոնը ծնվել է 1947 թվականի հունվարի 29-ին։ Իր երաժշտական կարիերան սկսել է 1967 թվականին Spice խմբում, որի կազմում եղել է մինչև 1969 թ.: Ճանաչում է ձեռք բերել Յուրայա Հիփ լեգենդար խմբի հետ և եղել է խմբի վոկալիստը շուրջ 7 տարի 1969-1976։ Յուրայա Հիփ խմբից հեռանալուց հետո փորձել է սկսել վոկալիստի անձնական կարիերա։
Մահացել է 1985 թվականի փետրվարի 28-ին Ռեդինգ քաղաքում գտնվող իր տանը[5]։ Կյանքի վերջին տարիներին տառապել է ալկոհոլամոլությունից։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134801245 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lonely truth of pop star's glamour life — 1985. — Iss. 5196. — P. 8.
- ↑ Jason Ankeny. «David Byron biography». allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ