Դեյվիդ Արտել (անգլ.՝ David Artell, նոյեմբերի 22, 1980(1980-11-22)[1][2], Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և ջիբրալթարցի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել Ջիբրալթարի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ներկայումս «Գրիմսբի Թաուն» ակումբի գլխավոր մարզիչն է։
Կենսագրություն
Ակումբային կարիերա
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է տեղի «Ռոտերեմ Յունայթեդ» ակումբում, որի հետ ճանապարհ է անցել չորրորդ դիվիզիոնից դեպի Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնություն, սակայն առաջնությունում թիմի կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ «Ռոտերեմ Յունայթեդ» ակումբից հեռանալուց հետո Արտելը ավելի քան 10 տարի հանդես է եկել անգլիական «Լիգա 2»-ի տարբեր ակումբներում, որտեղ անցկացրել է ավելի քան 300 հանդիպում: 2013 թվականի ձմռանը վարձավճարով տեղափոխվել է ազգային լիգայի «Ռեքսեմ» ակումբ, որի հետ հետո կնքել է պայմանագիր և անցկացրել մեկ լիարժեք մրցաշրջան։ Այնուհետև երկու մրցաշրջան Արտելը Ուելսի առաջնությունում հանդես է եկել «Բալա Թաուն» և «Պորտ-Թոլբոթ Թաուն» ակումբներում, իսկ 2016/2017 մրցաշրջանն անցկացրել է անգլիական «Քիդսգրով Աթլետիկ» և «Դրոյլսդեն» սիրողական թիմերում, որից հետո ավարտել է խաղային կարիերան:
2014 թվականին, լինելով դեռ գործող ֆուտբոլիստ, սկսել է աշխատել որպես մարզիչ «Կրյու Ալեքսանդրա» ակադեմիայում։ 2017 թվականին գլխավորել է ակումբի գլխավոր թիմը՝ փոխարինելով Սթիվ Դեյվիսին։
Կարիերան հավաքականում
Ջիբրալթարի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2014 թվականի մարտի 1-ին Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում, որում փոխարինման է դուրս եկել 87-րդ րոպեին Ջոզեֆ Չիպոլինայի փոխարեն։ Ջիբրալթարի հավաքականի կազմում Արտելն ընդհանուր առմամբ 7 հանդիպում է անցկացրել՝ 4 ընկերական և 3 հանդիպում Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:
Ծանոթագրություններ