Ռամոն Այալան (իսպ.՝ Ramón Ayala, փետրվարի 3, 1976(1976-02-03)[1][2], Սան Խուան, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), առավել հայտնի որպես Դեդի Յանկի (անգլ.՝ Daddy Yankee), ռեգգետոն ոճում կատարող հանրաճանաչ լատինոամերիկյան երգիչ։ Առավել հայտնի է իր "Գասոլինա" (Gasolina) սինգլով, ինչպես նաև Լուիս Ֆոնսիի հետ համատեղ կատարած «Despacito» երգով, որի տեսահոլովակը դարձել է Յութուբում ամենաշատ դիտվող նյութերից մեկը[4]։