Դարհեմ (անգլ. Durham, արտասանվում է «Դյուրհեմ»), քաղաք Հյուսիսային Կարոլինայի հարավ-արևելքում, նույնանուն շրջանի վարչական կենտրոն, զարգացնում է ծխախոտի և տեքստիլ արդյունաբերություններն և ունի 239 358 բնակիչ (2012)։
Դարհեմը Կարոլինայի խոշորոգույն կրթական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Դյուքի համալսարանը, ինչպես նաև Գիտության և մաթեմատիկայի դպրոցը։
Աշխարհագրություն
Դարհեմը գտնվում է բլրավետ տեղանքում` Պիդմոնթ սարահարթի արևելակենտրոնական մասում[2]։ Քաղաքն ունի 245,8 կմ² ընդհանուր մակերես, որից 245,1 կմ²` հող է, իսկ 0,7կմ² (0,29 %)` ջուր։ Հողն առավելապես կավոտ է, ինչը նպաստավոր չէ գյուղատնտեսություն վարելու համար։ Մի քանի փոքր առուների հետ Դարհեմի միջով հոսում է Ինո գետը։
Պատմություն
Մեծ հնդկական առևտրի ուղին անցնում էր այն տարածքով, որտեղ գտնվում է Դարհեմը։ 1701 թվականին Դարհեմի գեղեցկությունը գնահատել է անգլիացի հետազոտող Ջոն Լոուսոնը, որը տարածաշրջանն անվանել է«Կարոլինաների ծաղիկը»։ Դարհեմի բնակչության կայուն աճն սկսել է այն պահից, երբ 1827 թվականին քաղաք է բերվել փոստը։ Երկաթուղային ենթակառուցվածքի մուտքը ուշանում էր, քանի որ բնակչությունը չէր ցանկանում արոտավայրերը զիջել երկաթուղու կառուցման համար։ Սակայն 1849 թվականին Բարթլետ Ս.Դարհեմը նվիրել է իր հողերը դեպոյի կառուցման համար։ Բնակչության հետագա աճը շարունակվել է ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմից հետո, երբ Դարհեմում սկսվել է ծխախոտի արտադրությունը։ Ապրանքաշրջանառության ընդարձակումը թույլ է տվել Դարհեմին 1869 թվականի ապրիլի 10-ին ստանալ քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակ Դարհեմը գտնվում էր Օրինջ շրջանի կազմում։ 1881 թվականի ապրիլի 17-ին քաղաքը դարձավ Դարհեմ նորաստեղծ շրջանի կենտրոն։
1893 թվականին սկսեց հրատարակվել «Հերալդ-Սան» (The Herald-Sun) խոշոր օրաթերթը։
Կլիմա
Ըստ Կյոպենի դասակարգման Դարհեմն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա` տաք և խոնավ ամառ, զով ձմեռ և մեղմ գարուն և աշուն։ Ամառը Դարհեմում առատ է որոտներով և տեղումներով։ Միջին հաշվով տարեկան տեղում է 170 մմ ձյուն, որը սովորաբար հալվում է մի քանի օրվա ընթացքում։
Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, North Carolinaի կլիմայական տվյալները