1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը[1]։
Աշխատանքային գործունեություն
1991 թվականի հոկտեմբերի 7-1992 հոկտեմբերի 22, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր։
1992 հոկտեմբերի 22-1997 սեպտեմբերի 11, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ։
1997 հոկտեմբերի 11-1999 հունվարի 12, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական։
1999 հունվարի 12-2002 դեկտեմբերի 27, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական։
2002 դեկտեմբերի 27-2004 հոկտեմբերի 7, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական։
2004-2010, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ։
2010-2013, աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ։
2013-2016, աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2016 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում[1]։
Սկանդալային որոշումներ
2019 թվականի մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և գործող նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորության դիմաց։ Դատավորի այդ որոշումը հասարակության մեծ բողոքի մեծ ալիքի բարձրացման առիթ դարձավ[2]։