Դավիթ Լուիզ Մորեյրա Մարինյո (պորտ.՝ David Luiz Moreira Marinho, ապրիլի 22, 1987(1987-04-22)[1][2][3], Դիադեմա, Սան Պաուլու, Բրազիլիա[1]), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ կենտրոնական պաշտպան, որը հանդես է գալիս «Չելսի» ակումբում և Բրազիլիայի ազգային հավաքականում։
Ակումբային Կարիերա
Դավիդ Լուիզը ծնվել է Լադիսլաու Մառինոյի և Ռեժինի ընտանիքում։ Դավիդ Լուիզը կարիերան սկսել է «Վիտորիա Սալվադոր» ակումբում։ 16 տարեկան հասակում նա դառնում է այդ ակումբի անդամ։ Այդտեղ Դավիդ Լուիզը հասնում է մեծ հաջողությունների։
Բենֆիկա
2007 թվականի հունվարի 31- ին Դավիդ Լուիզը տեղափոխվում է պորտուգալական «Բենֆիկա» ակումբ։ Դավիդ Լուիզը առաջին անգամ մասնակցել է ՈԻԵՖԱ—ի գավաթի խաղարկությանը «ՊՍԺ» ակումբի հետ։ «Բենֆիկան» պարտվեց 1:2 հաշվով, բայց անցավ հաջորդ փուլ՝ հաղթելով 4:3 հաշվով։
2007 թվականի մարտի 12 ին Դավիդ Լուիզը առաջին անգամ խաղացել է Պորտուգալիայի առաջնությանը «ՈՒնիան Լեյրիա» ակումբի դեմ։ Պորտուգալական ակումբը 500 հազար եվրո է վճարել «Վիտորիային» ֆուտբոլիստի համար։
2009 թվականին ավարտվում է նրա պայմանագիրը «Բենֆիկա» ակումբի հետ։ Հետագայում նա ասում է, որ շատ լավ ժամանակներ է անցկացրել այդ ակումբում։ 2010 թվականին ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Ռեալ Մադրիդը», «Բավարիան»,«Չելսին»։
2010 թվականի աշնանը Դավիդ Լուիզով հետաքրքրված էր «Միլանը», որը պատրաստ էր առաջարկել ֆուտբոլիստի 20 միլիոն ֆունտ սթերլինգ։ Դեկտեմբերին Լոնդոնի «Չելսին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է 17 միլիոն ֆունտ սթերլինգ, բայց «Բենֆիկան» հրաժարվում է՝ համարելով այն չնչին գին։
Չելսի
2011 թվականի փետովարի 1 ին Դավիդ Լուիզը դառնում է «Չելսի» ակումբի ֆուտբոլիստ,5 տարվա պայմանագրով։ 2011 թվականի փետրվարի 6-ին «Չելսիի» կազմում Դավիդ Լուիզը 73-րդ րոպեին դուրս եկավ «Լիվերպուլի» դեմ։ 2011 թվականի փետրվարի 14-ին Դավիդ Լուիզը առաջին անգամ հանդես եկավ հիմնական կազմում «Ֆուլխեմայի» դեմ։ Խաղը ավարտվեց 0:0 հաշվով։ Մարտի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ 55-րդ րոպեին նա խփում է իր առաջին գոլը «Չելսիի» կազմում։
2011 թվականի հունիսին Դավիդ Լուիզով հետաքրքրված էր «Բարսելոնա» ակումբը։
«Չելսիի» կազմում Դավիդ Լուիզը դարձել է 5 գոլի հեղինակ, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում իսկ 4-ը՝ Պրեմիեր Լիգայում։
ՊՍԺ
2014 թվականի մայիսի 23-ին «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում նշված էր Դավիդ Լուիզի տեղափոխության մասին։ Տրանսֆերի գինը կազմում էր 40-50 ֆունտ, որը ֆուտբոլի պատմության մեջ համարվում էր պաշտպանի համար վճարված ամենաթանկ գինը[4]։ 2014 թվականի օգոստոսի 7-ից Դավիդ Լուիզը ներկայանում է 32-րդ համարի ներքո։
Ծանոթագրություններ