Դանիելը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 29-ին Մյոզ դեպարտամենտիՎերդեն քաղաքում։ Մայրը՝ Ռենե Ֆլակոտը (1890-1971 թթ.) եղել է ուսուցիչուհի, հայրը՝ Անտուան Գուսեն՝ (1885-1958 թթ.) քոլեջի տնօրեն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիելը եղել է Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ, կապեր է ունեցել «Մաքի» խմբավորման անդամների հետ, օգնել նրանց։ Այդ ընթացքում էլ ծանոթացել է Ֆրանսուա Միտտերանի հետ, և 1944 թվականի հոկտեմբերի 28-ին նրանք ամուսնացել են[9]։ Ամուսնությունից ծնվել է երեք որդի՝ Պասկալը 1945 թ. (մահացել է մանուկ հասակում, նույն թվականին), Ժան-Քրիստոֆ (1946 թ.) և Ժիլբերը (1949 թ.)[10]։
1981 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո դառնում է Ֆրանսիայի առաջին տիկինը՝ կենտրոնանալով հասարակական գործունեության մեջ՝ մասնավորապես երրորդ երկրներին մարդասիրական օգնության կազմակերպման մեջ։
1986 թվականին նա հիմնադրել է «Ֆրանս Լիբերտե-Դանիել Միտտերանի ֆոնդ» հումանիտար կազմակերպությունը, որը զբաղվում էր անօթևան մարդկանց օգնություն ցուցաբերելով։
Դանիել Միտտերանն ակտիվորեն աջակցել է Կուբայում տեղի ունեցած հեղափոխությանը, Նիկարագուայի սանդինիստական հեղափոխությանը, քրդստանի անկախության շարժմանը։
Աշխատություններ
La Levure du pain, édition , 1992
En toutes libertés, Ramsay, 1996.
Ces hommes sont avant tout nos frères, Ramsay, 1996 (sur les indiens du Chiapas).
Le Printemps des insoumis, Ramsay, 1998
La Torture en Tunisie : Comité pour le respect des libertés et des droits de l’homme en Tunisie, Le Temps des cerises, 2000.