|
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
|
Դ օր (հանգըլ: 디데이; կոր․ նոր ռոմ․: Di Dei), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2015 թվականին։ Այն ցուցադրվել է jTBC հեռուստաալիքով ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:40։ Սերիալը բաղկացած է 20 էպիզոդներից, իսկ ցուցադրումը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին։
Սյուժե
Դժվար է պատկերացնել, որ այնպիսի քաղաքում, ինչպիսին Սեուլն է, հենց կենտրոնում կարող էր երկրաշարժ լինել։ Բարձր երկնաքերերը, որոնք հասնում էին մինչև ամպեր, թվում են կայուն և դիմացկուն։ Փրկարարներն էլ հասնում են զանգից րոպեներ անց։ Եթե նույնիսկ ինչ֊որ բան պատահի, կառավարությունը չի թողնի իր բնակչությանը, հիվանդանոցներում կխնամի վիրավորներին, կապահովի ժամանակավոր արյունով և ուտելիքով։ Մեկ օր էլ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքները սարսափելի էին։
Քչերը գիտեն, որ ծայրահեղ իրավիճակների պահուստների գինը շատ բարձր է, այդ պատճառով կազմակերպությունների և հիվանդանոցների մեծամասնությունը, որոնց օրենքը պարտադրում է պահպանել ռեսուրսները, նախընտրում են վճարել տուգանք և անիմաստ չզբաղեցնել պահեստները։ Լուրջ խնդիրներին անպատրաստ շենքերը փլուզվել են, ինչպես թղթե տնակները։ Ճանապարհները արգելափակված են, կամուրջը փլվել է, փրկարարները չէին կարողանում հասնել մարդկանց, ովքեր մահանում էին փլատակների տակ և հրդեհների ժամանակ։ Ավելին, անջատել էին նրանց ջուրը, քանի որ կառավարության տեսանկյունից քաղաքացիներին փրկելն ավելի շահավետ է, քան հանգեցնել այրվող տները և ունեցվածքը։
Ամենադժվար իրավիճակը հիվանդանոցներում էր։ Բժիշկ Լի Հե Սունգը մի քանի տարի առաջ ծնողների հետ ավտովթարի է երթարկվել։ Հայրը մահացել է նրա աչքերի առաջ։ Այժմ երիտասարդը համոզված է, որ պետք է փրկի որքան հնարավոր է շատ մարդկանց, քանի որ յուրաքանչյուրը ունի ապրելու իրավունք։ Միայն թե հիվանդանոցի ղեկավարությունը այլ կարծիքի է. անխոհեմ հերոսությունը միայն տհաճությունների պատճառ կդառնա։ Այդ պատճառով հիվանդանոցի տնօրենը որոշում է փակել հիվանդանոցը երկրաշարժից անմիջապես հետո։
Հասկանալով, որ այսպիսի արհավիրքից հետո մարդկանց շատ է անհրաժեշտ բժիշկների օգնությունը, նրանք այլևս գնալու տեղ չունեն, իրենց տները ավերված են, Հե Սունգը ամբողջ ուժերով փորձում է հիվանդանոցը բաց պահել, որքան հնարավոր է երկար։ Պետք է դիմանալ ընդամենը 72 ժամ, որից հետո ճանապարհները կմաքրվեն և օգնությունը կհասնի։ Բայց դրանք կլինեն շատ երկար երեք օրեր աշխարհում աղետից հետո, որտեղ յուրաքանչյուրը պետք է մտածի իր մասին, պահուստները վերջանում են, էլեկտրաէներգիա արտադրում է միայն տեղի գեներատորը, դեղորայքը գրեթե վերջացել է, իսկ հիվանդները անընդհատ ավելանում են։
Դերերում
Գլխավոր դերերում
Երկրորդական դերերում
- Կիմ Կի Մու - Չա Կի Ունգ
- Կիմ Ջունգ Հվա - Ըն Սո Յուլ[5]
- Կիմ Սանգ Հո - Չոի Իլ Սուբ
- Կիմ Հե Ըն - Կանգ Ջու Րան
- Սոնգ Ջի Հո - Լի Ու Սունգ
- Յուն Ջու Հի - Պակ Ջի Նա
- Լի Գունգ Յանգ - Պակ Գըն
- Չա Ին Փյո - Կու Ջա Հյուկ
- Լի Սունգ Յոլ - Ան Դե Գիլ[6]
- Կո Կյու Փիլ
- Ջունգ Յուն Սուն
- Հան Սո Ջին
Վարկանիշ
- Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը հոկտեմբերի իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը։
Արտասահմանյան ցուցադրում
- Ֆիլիպիններ – GMA Network – 23 հունվարի 2017 թվայան ("The Big One" անվանումով)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ