Գագիկ Ստեփանի Նազարյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում, Հայկական ԽՍՀ։ Ընտանիքում կար նաև երեք քույր[2]։ Արմատները ՊարսկահայքիԽոյ քաղաքից են[1]։ Վաղ հասակում կորցրել է հորը։ Միակը, ըստ գուսանի, որը իրեն մնացել է իր հորից՝ նրա որսորդական հրացանն է, որի հետ ապագա գուսանը երբեք չէր բաժանվում։
Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական և սիրային երգեր[2]։
Ըստ գուսանի, Րաֆֆի Հարությունյան անունով դասատուի շնորհիվ է նաև, որ նա սկսեց հայրենասիրական երգեր գրել։ Ավարտել է դպրոցը 1967 թվականին, ինչից հետո ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էր Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով։
Ընտրել գուսան Հայկազուն մականունը այդպիսով նշում է, որ Հայկ Նահապետի ժառանգն է։ Ըստ գուսանի, իր ստեղծագործությունները պայքարի կոչ են և այնտեղ «լացելու» մոտիվներ չկան։
Իր «Հայկազունք» երաժշտական համույթի հետ ամեն տարի Հայաստանի (այդ թվում նաև Արցախի) ավելի քան 40 դպրոցներում համերգներ է տալիս, ինչպես նաև տարին մի քանի անգամ սփյուռքում։
Արցախյան շարժում
Մասնակցել է Արցախյան պատերազմինԱրտաշատի «Երկրապահ» ջոկատում Լաերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։ Ծանր մարտերում չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։ Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում[3]։ Ըստ գուսան Հայկազունի, նա մեկ անգամ տեսել է
մինիին։ Հետագայում, մոտիկ շփվել է Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի հետ և մինչև հիմա կապ է պահպանում նրա ընկեր՝ Ալեք Ենիգոմշյանի հետ[2]։ Առաջին օրերից միանալով Արցախյան շարժմանը, մեկ շաբաթվա ընթացքում գրել է իր առաջին՝ «Հայեր, միացեք» երգը։ Առաջին անգամ կատարել է այն 1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծնվելու օրը) Օպերայի հրապարակում։ Այդ երգի գործիքավորումը և հեռուստատեսությամբ առաջին կատարումն արել է սասունցի Սահակ Գալոյանի (Սուսաննա Սիրադեղյանի ամուսինը) գլխավորած «Զորավար Անդրանիկ երգչախումբը[1]։
Երգեր
Գրել է և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից ավելի քան 10 երգ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը ընդունել է որպես բանակային քայլերգ[2][4]