Գյուլիստանյան (Կյուլիստանյան), հայ բժիշկ։
Կենսագրություն
Եղել է բժիշկ Մելքոն Գյուլիստանյանի ազգականը։ Կրթությամբ և մասնագիտությամբ եղել է ատամնաբույժ։ Ապրել է Կոստանդնուպոլսում և աշխատել ատամնաբույժ։
1915 թվականի ապրիլի 11 (24)-ին ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների (Ազգային դպրոցի տնօրեն Մարզպետունի, դեղագործ Հակոբ Թերզյան, բժիշկ Միսաք Ճևեհիրճյան) ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Վերապրել է և ատամնաբույժ աշխատել։
Գրականություն
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
- Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։