Լուիզիանայի համալսարանի բասկետբոլային հավաքականի կազմում մասնակցել է համալսարանական առաջնությանը։ 2007 թվականին մասնակցել է NBA դրաֆթին և ընտրվել է 35-րդ ընդհանուր համարի ներքո՝ Սիեթլ Սուպերսոնիքս ակումբի կողմից։ Քիչ ժամանակ անց տեղափոխվել է Բոստոն Սելտիքս և հաղթել է 2008 թվականի NBA եզրափակիչը։
Կարիերան ավագ դպրոցում
Դևիսը հաճախել է Լուիզիանա նահանգի համանուն համալսարանի լաբորատոր դպրոցը։
«Rivals.com» կայքը նրան ճանաչել է հինգ աստղանի սկսնակ։ Դևիսը համարվել է 2004 թվականի երրորդ լավագույն ծանր հարձակվողը և առաջնության տասներեքերորդ լավագույն բասկետբոլիստը[1]։
Համալսարանական կարիերա
Հարավարևելյան կոնֆերենցիայի (ՀԱԿ) մարզիչները «2006 թվականի ՀԱԿ տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում քվեարկել են Դևիսի օգտին։ Ընդգրկվել է ՀԱԿ-ի առաջին հավաքականի կազմում։ 2006 թվականին Դևիսը «Վագրերին» առաջնորդել է դեպի քառորդ եզրափակիչ, ինչը 1986 թվականից չէր պատահել։ Թիմը կիսաեզրափակչում պարտություն է կրել։ Դևիսը հավաքել էր 17 միավոր և 10 ազատ նետումներից իրականացրել ընդամենը 4-ը։
Պրոֆեսիոնալ կարիերա
Բոստոն Սելտիքս (2007–2011)
2007 թվականի մարտի 20-ին Դևիսը մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ մտադրվել է լքել համալսարանական խաղերը և մասնակցել 2007 թվականի NBA դրաֆթին[2]։ Նույն օրը հայտարարվել է, որ նրան ներկայացնողն է լինելու Ջոն Համիլթոնը[3]։
2007 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է Սիեթլ Սուպերսոնիքսի կողմից՝ ընդհանուր 35-րդ համարի ներքո։ Դևիսը Ռեյ Ալենի հետ միասին տեղափոխվել է Բոստոն Սելտիքս, Դալտոնե Վեսթի, Ուոլի Սզցերբիակի և դրաֆթի 5-րդ պիկ Ջեֆ Գրինի փոխարեն։
2007 թվականի ամառային առաջնության ժամանակ Դևիսը ընդգրկվել է Սելտիքսի թիմի մեջ։ Խոշոր տրանսֆերց հետո ակնկալվում էր, որ Դևիսը դեբյութային տարում շատ ժամանակ է անցկացնելու խաղադաշտում։ Հիմնականում խաղացել է ծանր հարձակվողի դիրքում, սակայն ժամանակ առ ժամանակ պաշտպանության է անցել՝ խաղալով կենտրոնականի դիրքում[4]։
2007 թվականի դեկտեմբերի 12-ի Սակրամենտո Քինգսի դեմ հանդիպմանա ժամանակ՝ 19 անընդմեջ խաղ բաց թողնելուց հետո, Դևիսը մարզադաշտ է դուրս եկել վնասվածք ստացած կենտրոնական Քենդրիք Պերկինսի փոխարեն[5][6]։ Հանդիպման ժամանակ Քևին Գարնեթի հետ միասին խաղացել է ծանր հարձակվողի դիրքում և հավաքել է 16 միավոր ու 9 անդրադարձ, ինչի օգնությամբ Սելտիքսը հաղթել է հաղը 90-78 հաշվով[7][8]։ 2008 թվականի հունվարի 5-ին Դեթրոյտ Պիստոնսի դեմ խաղի ընթացքում Դևիսը շլացուցիչ խաղ է ցույց տվել՝ 4-րդ և վերջին շրջափուլում հավաքելով 20-ից 16 միավոր՝ այդ թվում նաև եզրափակիչ նետումը։ 2008 թվականի NBA եզրափակչի 6 խաղերի արդյունքում Սելտիքսը նվաճել է առաջնության գավաթը[9][10];
2009 թվականի մարտի 21-ին Մեմֆիս գրիզլիսի դեմ հաղթանակած խաղում Դևիսը հավաքել է 24 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ։
2009 թվականի NBA փլեյ օֆի ժամանակ Դևիսը մեծ ժամանակ է անցկացրել խաղադաշտում, ինչի պատճառը Քևին Գարնեթի և Լեոն Պոյի վնասվածներն էին։ 2009 թվականի Արևելյան Կոնֆերենցիայի Օռլանդո Մեջիքի դեմ հաղթանակած խաղում Դևիսը մեծ դեր է ունեցել։ Հաղթանակը տոնելու ընթացքում Դևիսը պատահաբար բախվել է տասներկու ամյա երկրպագուն։ Երեխայի հայրը մեղադրանք է ներկայացրել «NBA»-ի և Սելտիքսի ղեկավարությանը, սակայն որոշ ժամանակ անց համաձայնվել է բավարարվել ներողությունով։ Դևիսը ներողություն է խնդրել և ասել․ «Ես մեծ չափսերի տղա եմ։ Երբ իմ զգացմունքները հասնում են իրենց գագաթնակետին, ես իզորու չեմ անգամ ընկալել, որ ինչ-որ մեկին բախվել եմ։ Եթե ինչ-որ մեկին վնասել եմ խնդրում եմ ներել ինձ, քանի որ մի միտումներիը անվնաս էին»[11]։
2009 թվականի օգոստոսի 10-ին Դևիսը $6,5 միլիոն արժեցող երկամյա պայմանագիր է ստորագրել սելտիքսի հետ[12]։ 2010 թվականի մայիսի 10-ին Արևելյան Կոնֆերենցիայի Օռլանդո Մեջիքի դեմ եզրափակիչ խաղում Դուայթ Հովարդը հարվածել է Դևիսի դեմքին, ինչից հետո վերչինս ուղեղի ցնցում է ստացել։ Սելտիքսը հաղթում է և դուրս է գալիս NBA եզրափակիչ, սակայն 7 հանդիպում անցկացնելուց հետո պարտություն է կրում։
2011 թվականի դեկտեմբերի 12-ին Դևիսը տեղափոխվել է Օռլանդո Մեջիք[13]։ 2012 թվականի ապրիլի 3-ին Դեթրոյտ Փիստոնսի դեմ ձախողած խաղում Դևիսը հացաքել է 31 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ։
2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ֆիլադելֆիայի դեմ ձախողած խաղում հավաքել է 33 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[14]։
2014 թվականի փետրվարի 21-ին Դևիսը և «Մեջիքը» համաձայնել են չեղարկել պայմանագիրը[15]։
Լոս Անջելես Կլիպերս (2014–2015)
2014 թվականի փետրվարի 24-ին պայմանագիր է կնքել Կլիպերսի հետ[16]։ 2014 թվականի մարտի 29-ին Հյուսթոն Ռոքեթսի դեմ խաղում Դևիսը լեզվակռվի մեջ է բռնկվում մարզիչ Դոկ Ռիվերսի հետ, ինչի պատճառով հեռացվում է խաղադաշտից։ 2014 թվականի հուլիսի 19-ին Դևիսը մեկ տարով երկարացրել է պայմանագիրը[17]։
2014-15 մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել որպես անկախ գործակալ։ 2015 թվականի սեպտեմբերին վիրահատել է ձախ ծունկը[18][19][20]։