Գագիկ Շահենի Օհանջանյան (1964 փետրվարի 6, Սոս, Մարտունու շրջան - 1994 հունվարի 27, Ներքին Վեյսալի), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
Ծնվել է 1964 թվականի փետրվարի 6-ին, Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի պրոֆտեխուսումնարանում։ 1982-1984 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես տրակտորիստ։ Զինվորագրվել է Մարտունու գնդում։ Եղել է տանկի հրամանատար։ Մասնակցել է Ամարասի ձորակի պաշտպանությանը, Աղդամի ու Ֆիզուլու շրջանների կրակակետերի վերացման համար մղված մարտերին։ Անհայտ կորել է 1994 թվականի հունվարի 27-ին, Ներքին Վեյսալիի ուղղությամբ իրականացված հակահարձակման ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա[1]։
Ծանոթագրություններ