- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Շավարշի Ոսկանյան
|
պետական և քաղաքական գործիչ |
ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
|
|
15 նոյեմբերի 2007
|
Նախորդող
|
պաշտոնը հիմնադրվել է
|
Հաջորդող
|
ներկայումս պաշտոնավարում է
|
(2-րդ) ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար
|
|
2 նոյեմբերի 1999 - 11 սեպտեմբերի 2002
|
Նախորդող
|
Գագիկ Ասլանյան
|
(2-րդ) ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ
|
|
11 սեպտեմբերի 2002 - 6 նոյեմբերի 2007
|
Նախորդող
|
ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան
|
Հաջորդող
|
Իշխան Զաքարյան
|
|
Կուսակցություն՝
|
ՀԺԿ, ԺԴԿ, ՕԵԿ
|
Կրթություն՝
|
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
|
Գիտական աստիճան՝
|
Տնտեսագիտության թեկնածու
|
Մասնագիտություն՝
|
քաղաքական գործիչ
|
Ծննդյան օր
|
30 մարտի 1950
|
Ծննդավայր
|
Սիսիան
|
Քաղաքացիություն
|
Հայաստան
|
Գագիկ Շավարշի Ոսկանյան (մայիսի 30, 1950(1950-05-30), Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։
Կրթություն
- 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ-տեխնոլոգի որակավորմամբ։
- 1979 թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1985 թ.։ Տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
- 1973-1974 թթ. - աշխատել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման Սիսիանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։
- 1974-1978 թթ. - ՀԼԿԵՄ Սիսիանի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար։
- 1978-1985 թթ. - աշխատել է Երևանի պահածոների գործարանում՝ որպես հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, այնուհետև՝ կուսակցական կոմիտեի քարտուղար։
- 1985-1990 թթ. - եղել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ
- 1990-1995 թթ. - «Հայպահածո» արտադրական միավորման տնօրենի առաջին տեղակալ, ապա՝ գլխավոր ինժեներ։
- 1997-1999 թթ. - Հայաստանի հետ առևտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ։
Քաղաքական գործունեությունը
- 1998-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1999 թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է «Միասնություն» խմբակցության քարտուղար։
- 2001 թ. դադարեցրել է իր անդամությունը Հայաստանի ժողովրդական կուսակցությանը և հիմնադրել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրվել է ԺԴԿ վարչության նախագահի տեղակալ։
- 2002 թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ։
- 2003 թ. Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ կազմավորել է «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը, որը ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրություններում չի հաղթահարել անցողիկ շեմը։
- 2007 թ. նոյեմբերին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2008 թ. նոյեմբերին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2014 թ. նոյեմբերի 25-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով[1]։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Անկուսակցական է։
Նախորդող Գագիկ Ասլանյան
|
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար Գագիկ Ոսկանյան 2 նոյեմբերի 1999 թ. - 11 սեպտեմբերի 2002 թ.
|
Հաջորդող -
|
Նախորդող ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան
|
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյան 11 սեպտեմբերի 2002 թ. - 6 նոյեմբերի 2007 թ.
|
Հաջորդող Իշխան Զաքարյան
|
Հայաստանի վերահսկիչ պալատի խորհուրդ |
---|
| Գործող անդամներ | |
---|
| Նախկին անդամներ | Պալատի նախագահի տեղակալ: Լևոն Յոլյան (15 նոյեմբեր 2007 - 29 փետրվարի 2016) Խորհրդի անդամներ: Լիլիթ Գևորգյան (15 նոյեմբեր 2007 - 29 հունվարի 2015) • Տիտալ Ջնդոյան (15 նոյեմբերի 2007 - 15 նոյեմբերի 2015) |
---|
|
Աղբյուրներ
Ծանոթագրություններ