Գագիկ Հրաչի Ներսիսյան (փետրվարի 5, 1951(1951-02-05), Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ[1]։
Կենսագրություն
- 1966-1971 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ քիմիկոսի որակավորմամբ։
- 1976-1978 թվականներին աշխատել է վիտամինային պրեպարատների գործարանի լաբարատորիայի վարիչ։
- 1978-1990 թվականներին աշխատել է քիմիական ռեակտիվների ինստիտուտում որպես ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող։ Աշխատել է քիմիական ռեակտիվների և բացառիկ մաքուր քիմիական նյութերի համամիութենական ԳՀ ինստիտուտի «Իրեա» հայկական մասնաճյուղում որպես գիտաշխատող։
- 1990-1995 թվականներին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։ «ՀՀՇ» խմբակցության անդամ է[2]։
- 1995-1999 թվականներին ընտրվել է ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1999-2003 թվականներին եղել է «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ