Գագիկ Դանիելի Մխեյան (փետրվարի 2, 1955(1955-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1][2]։
Կենսագրություն
- 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ճարտարագետ-հիդրոտեխնիկ է։
- 1972—1974 թվականներին աշխատել է Երևանի կաբելի գործարանում բանվոր։
- 1974—1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[3]։
- 1976—1981 թվականներին եղել է Երևանի կաբելի գործարանում տեխնիկ, ճարտարագետ։
- 1982—1991 թվականներին աշխատել է որպես Մասիսի շրջխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնի ճարտարագետ-տեսուչ, կազմակերպական-հրահանգչական բաժնի վարիչ։
- 1993—1994 թվականներին Երևանի Սպանդարյանի շրջանի սոցիալական ծառայության նպաստների բաժնի վարիչ։
- 1999 թվականին աշխատել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական։
- 1999—2003 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել «Օրինաց երկիր» կուսակցությունում։
- 2003 թվականի մայիսի 23-ից՝ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2006 թվականից «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ