Գագիկ Գևորգի Մանուչարյան (հունիսի 5, 1941(1941-06-05), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996):
Կենսագրություն
Գագիկ Մանուչարյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 5-ին, Գորիս քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1969 թվականից աշխատում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նյարդաբանության բաժանմունքում, 1985-2005 թվականներին եղել է վարիչ, 2005 թվականից՝ առաջատար գիտաշխատող[1]։
Աշխատանքները վերաբերում են նյարդաանոթաբանությանը, նյարդաքիմիային, բնական և ձևափոխված ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցության մեխանիզմներին, ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային, նյութափոխանակային, ողնաշարի կազմափոխանակության ախտահարումների, մեջքացավերի ու նյարդարմատաբորբերի բուժման արդյունավետ նոր եղանակների մշակման և գործնական բժշկության մեջ ներդրման հարցերին։ Հեղինակ է գիտագործնական և մեթոդական ձեռնարկների[1]։
Անդամակցություն
- ՀԽՍՀ նյարդաբանների, կուրորտաբանների, ֆիզիոթերապևտների ընկերության անդամ (1974)[1]:
- Եվրոպական նյարդաբանական գիտությունների ընկերակցության նախագահության անդամ (1988)[1]:
Պարգևներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 48։