- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Սերգեյի Ասլանյան (փետրվարի 25, 1954(1954-02-25), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ (1999-2003)։
Կրթություն
- 1977 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ։
- 1979 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1985 թվականին։ Տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
- 1977-1979 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ, ապա կրտսեր գիտաշխատող։
- 1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող, ապա գիտաշխատող։
- 1987-1991 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի դասախոս։
- 1990 թվականին՝ Երևանի «Պլաստիկ» արտադրական միավորման գլխավոր տնտեսագետ։
- 1993-1999 թվականներին՝ «Պլաստիկ» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ-գլխավոր տնտեսագետ։
- 2006 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստետնտ, Ուսումնական գործընթացի տեղեկատվական ծառայության պետ, կառավարման ամբիոնի դոցենտ։
- 2006 թվականից - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասիստենտ, տնտեսագիտական ֆակուլտետի դոցենտ։
Քաղաքական գործունեությունը
Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Նառա, Լուսինե և Սերգեյ։ Երեք երեխաներն էլ ավարտել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Աղբյուրներ
Ծանոթագրություններ
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
|
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար Գագիկ Ասլանյան 17 հունիսի 1999 թ. - 2 նոյեմբերի 1999 թ.
|
Հաջորդող Գագիկ Ոսկանյան
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
|
Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության վարչության նախագահ Գագիկ Ասլանյան 2001-2003 թթ.
|
Հաջորդող պաշտոնը վերացվել է կուսակցության լուծարման կապակցությամբ
|