Բրայան Ուիլյամս (անգլ.՝ Brian Douglas Williams, մայիսի 5, 1959(1959-05-05), Ridgewood, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի լրագրող NBC News հեռուստաընկերության լրատվական ցանցում, ներկայումս MSNBC ամերիկյան մալուխային հեռուստաալիքի տնօրենն է, ինչպես նաև գիշերային ծրագրի ցանցի տնօրենը՝ 11 ժամ Բրայան Ուիլյամսի հետ[2][3]։
Ուիլյամսը 10 տարիների ընթացքում հայտնի էր որպես գլխավոր և NBC երեկոյան լուրերի (NBC Nightly News) գլխավոր խմբագիր՝ NBC հեռուստաընկերության լրատվական ցանցում։ 2004 թվականի դեկտեմբերին[4], Ուիլյամսն անցել է աշխատանքի NBC լրատվական ցանցում։ Դրանից վեց ամիս անց լրատվական ընկերությունը պարգևատրվում է Պիբոդի մրցանակով՝ Կատրինա փոթորիկը լուսաբանելու համար[5]։ Երեկոյան լուրերում սխալ ներկայացնելով 2003 թվականի Իրանի պատերազմի իրադարձությունները, Բրայան Ուիլյամսը 2015 թվականի փետրվար ամսին որակազրկվել է վեց ամսով[6]։
Վաղ կյանք
Բրայան Ուիլյամսը ծնվել է 1959 թվականիմայիսի 5-ին, Ռիդժվուդում (Նյու Ջերսի)[7]։ Ուիլյամսը դարձել է «աղմկոտ» իռլանդական Կաթոլիկ տան առաջնորդը[8]։
Նա Dorothy May-ի և Gordon Lewis Williams-ի որդին է, ով հանդիսանում է Նյու Յորքի մանրածախ առևտրի ազգային ասոցիացիայի փոխնախագահ[9][10]։ Նրա մայրը եղել է թատրոնի դերասանուհի։ Բրայան Ուիլյամսը չորս եղբայրներից ամենաերիտասարդն է[11]։ Նա բնակվել է Նյու Յորքի Էլմիրա նահանգում իննը տարի։ Երբ նա սկսեց հաճախել պատանիների դպրոց, տեղափոխվեց Նյու Ջերսի[12]։
Ոիլյամսն ավարըել է Նյու Ջերսեյի Mater Dei ավագ դպրոցը, Հռոմի կաթոլիկ ավագ դպրոցը[13]։ Չնայած նա սովորում էր ավագ դպրոցում, բայց այդ ժամանակ 3 տարի աշխատել է կամավոր հրշեջ։ Այդ ընթացքում նա նաև եղել է դպրոցի ամսագրի խմբագիր[14]։
Ֆուտբոլային խաղերի ժամանակ վնասվել է նրա քիթը[15]։ Սկզբում նա աշխատել է որպես Փերկինս ռեստորանի առաքիչ[16]։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բրայան Ուիլյամսն ուսումը շարունակեց Բրոկդալեի հանրային քոլեջում, այնուհետև այն ավարտելուց հետո՝ Ամերկայի կաթոլիկ համալսարանում, ապա՝ Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Նա դեռ համալսարանը չավարտած ներգրավվել է նախագահ Ջիմի Քարթերի վարչակազմում։
Անձնական կյանք
Բրայան Ուիլյամսն ամուսնացել է Ջեյն Գիլլան Ուիլյամսի հետ, 1986 թվականիհունիսի 7-ին Նյու Կանաանայի առաջին Պրեսբայտերիան եղեկեցում[17]։ Նրանք բնակվում են Նյու Կանաանայում[18]։
Ուիլյամսի աղջիկը՝ Էլլիսոն Ուիլյամսը, դերասան է, ով նկարահանվել է HBO հեռուստաընկերությունում՝ Աղջիկներ ֆիլմում։ 2005 թվականին նա ստացել է Պատվավոր բժշկի կոչում Բատես քոլեջի կողմից[19]։
Ուիլյամս ամուսիններն ունեն ևս մեկ որդի։
1996 թվականին Բրայան Ուիլյամսը արժանացել է «Տարվա հայրիկ» կոչմանը՝ Ազգային հայրերի օր կոմիտեի կողմից[20][21]։
↑Strauss, Robert (2002 թ․ հոկտեմբերի 27). «In Person – The Life Of Brian, Annotated». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին. «Mr. Williams grew up in Mom-apple-pie-and-TV-trays style in Middletown, Monmouth County, a town of true middle class.... Mr. Williams, who was in junior high when the family moved there from Elmira, N.Y., was an average student who had his eyes on fast cars, fun summer jobs and hanging out at the local fire station, where he became a volunteer firefighter.»
↑«Brian Williams». NOPAC Talent. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. «Graduated from Mater Dei, a Roman Catholic High School in New Monmouth, NJ.»