Բորիս Չապլին (ռուս.՝ Алекса́ндр Анато́льевич Чури́лин, սեպտեմբերի 8, 1931(1931-09-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - ապրիլի 3, 2015(2015-04-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն
Բորիս Չապլինը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ քաղաքական գործչի, ՀԼԿԵՄ-ի նախկին առաջին քարտուղար Նիկոլայ Չապլինի ընտանիքում, որին գնդակահարել են 1938 թվականին։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1961 թվականից։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1963), դոցենտ։
- 1955 թվականից լեռնային վարպետ, Կուզբասի ածխային հանքերի մասի պետ։
- 1957 թվականից մինչև 1965 թվականը եղել է գիտական աշխատող։
- 1965 թվականից մինչև 1968 թվականը Մոսկվայում զբաղեցրել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հոկտեմբերյան ռայկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնը։
- 1968 թվականից մինչև 1974 թվականը եղել է՝ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Չերյոմուշկինի ռայկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։
- 1974 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 1986 թվականը Վիետնամում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 1976 թվականից մինչև 1990 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամի թեկնածու։
- 1986 թվականից մինչև 1991 թվականը զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։
- 1992-ից 1997 թվականներին Շանհայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս[3]։
Բորիս Չապլինը մահացել է 2015 թվականի ապրիլի 3-ին Մոսկվայում։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Дипломатический словарь. В 3-х томах. Гл. ред. А. А. Громыко, А. Г. Ковалев, П. П. Севостьянов, С. Л. Тихвинский. — М.: Наука, 1985—1986 г. — Т. 3, с. 561.
- Ежегодник Большая советская энциклопедия, 1987 / М. Советская энциклопедия — С. 595.
Արտաքին հղումներ