«Բոբ շինարար» (անգլ.՝ «Bob the Builder»), բրիտանական մուլտսերիալ։
Պատմություն
1999 թվականի ապրիլին «BBC» հեռուստաընկերությունը թողարկեց «Բոբ շինարար» անվանումով մանկական տիկնիկային սերիալը։ Հաճելի և բարի հերոսներով հեռուստատեսային գունեղ շոուն այնքան դուր եկավ երեխաներին և նրանց ծնողներին, որ սերիալը ցուցադրվեց ավելի քան հարյուր երկրում, իսկ նախադպրոցական ծրագրերի վարկանիշային գնահատման տեսանկյունից ռեկորդներ սահմանեց ոչ միայն հայրենի Մեծ Բրիտանիայում, այլև Գերմանիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում։
2001 թվականին թողարկվեց ամբողջական լիամետրաժ մուլտֆիլմը, որտեղ դերերից մեկը հնչյունավորել է Էլթոն Ջոնը։ 1999 թվականից սկսած՝ վաճառվել է մուլտֆիլմի ավելի քան երկու միլիոն ձայներիզ և շուրջ հինգ միլիոն գիրք, ինչպես նաև բազմաթիվ խաղալիքներ, կրծքանշաններ և նմանատիպ իրեր[2]։
Բոբ շինարար (2015)
2012 թվականին՝ սերիալի պաշտոնական ավարտից հետո, «Mattel» ընկերությունը գնեց «Բոբ շինարար» մուլտֆիլմը վերափոխելու իրավունքը, որի պրեմիերան կայացավ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին «Channel 5» հեռուստաալիքով։ Փոփոխություններ էին կրել ինչպես կերպարները, այնպես էլ գործողությունների իրականացման վայրերը. Բոբն ու իր թիմը տեղափոխվել էին աղմկոտ մեգապոլիս՝ Spring City։ CGI անիմացիան պահպանվել էր, իսկ շինարարական օբյեկտներն ու շենքերը դարձել էին ավելի մեծ ու բարդ։ Պարոն Բենթլին այժմ ուղեկցում է նոր կերպարին՝ Մեդիսոնի քաղաքապետին, իսկ նոր շինարար Լեոն միացել է Բոբի թիմին։ Հայտնվել է նաև մի քանի շինարարական նոր մեքենա, այդ թվում՝ ծանր բեռնատար[3]։
Քննադատություն
Փոփոխությունները արժանացան բնօրինակ սերիալի երկրպագուների բացասական արձագանքին[4][5]։ Նրանցից մեկը նկարագրել է նոր Բոբ շինարարին՝ իբրև «հարբեցող Քարլինգ, ով քվեարկում է Անկախության կուսակցության օգտին»։ Քննադատվել է նաև հերոսների նոր տեսքը, ովքեր այնքան իրական են, որ նմանվել են իրական մարդկանց[6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ