Ծնվել է Լոնդոնում։ 1908 թվականին Հոփի ծնողները տեղափոխվեցին ԱՄՆ։ Տասներկու տարեկան հասակում նա արդեն աշխատում էր թեթև ժանրի թատրոնում։ Տասնութ տարեկան հասակում սկսեց աշխատել Կլիվլենդի «Բենբոկս» թատրոնում, հետո տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ խաղացել է բազմաթիվ հայտնի մյուզիքլներում։ Առաջին անգամ հաջող նկարահանվեց կինոյում 1938 թվականին։ Հենց այդ ժամանակ սկսեց աշխատել ռադիոյում որպես հաղորդավար։ 1950-ական թվականներից սկսեց աշխատել հեռուստատեսությունում և 1960-ական թվականներին դարձավ երկրի ամենահայտնի հեռուստատեսային հաղորդավարներից մեկը։ Բացի դրանից խաղացել է ավելի քան 80 կինոֆիլմերում։
1966 թվականին դերասան՝ Ռեյ Կորիգանից հետևորդներից գնեց այսպես կոչված «նկարահանումների համար ռանչոն[en]», «Կորիգանվիլ»[en] անվան ներքո, որը անվանափոխել է Հոփթաուն և վերասարքավորել է մոտոմրցույթի մայրուղու համար 1970-ական թվականների կեսերին ռանչոն գրեթե ամբողջությամբ ոչնչացել էր հրդեհից, իսկ նույն տասնամյակի վերջին երկրորդ հրդեհը վերացրեց մնացած կառույցները։ 1988 թվականին Հոփից այդ հողը գնեց Սիմի-Վելի քաղաքը, որը վերածեց այդ տարածքը՝ հասարակական այգու, նախնական «Կորիգանվիլ» անվամբ։
Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել ամերիկացի զինծառայողների համար՝ ռազմական կոնֆլիկտների մեջ գտնվող շրջաններում (Կորեա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա), որի համար իր կյանքի ընթացքում ստացել է գրեթե 1000 տարբեր մրցանակներ։ Ամուսնացած է եղել երկու անգամ, ընդ որում առաջին ամուսնությունը՝ 1933 թվականին, արագ ընդհատնվեց։ 1934 թվականին ամուսնացավ երկրորդ անգամ։
Մահացել է 2003 թվականի հուլիսի 27-ին, իր հարյուրամյա տարեդարձից երկու ամիս հետո։ Բոբ Հոփի երկրորդ կինը՝ երգչուհի և բարոգործ Դոլորես Հոփը 2009 թվականի մայիսի 27-ին նույնպես անցավ հարյուր տարվա սահմանը՝ ապրելով ևս երկու տարի։