Բիզնես հանուն սիրո (անգլ.՝ Beauty & the Briefcase), 2010 թվականի ապրիլի 18-ին[2] Image Entertainment-ի կողմից թողարկված «ABC Family» ամերիկյան հեռուստաալիքի հեռուստատեսային ֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրված է Դանիել Բրոդսկու «Գործարար կնոջ օրագիր»[3] գրքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Ջիլ Յանգերն է, ֆիլմը նկարահանվել է 2009 թվականի վերջին՝ Նյու Յորքում (հոկտեմբեր) և Նոր Օրլեանում (նոյեմբեր)[4][5]։ Ֆիլմի պրեմիերան 2010 թվականի ապրիլի 18-ին դիտել են 2.4 միլլիոն՝ հիմնականում 12-ից 34 տարեկան կին հանդիսատեսներ[6]։
Սյուժե
Լեյն Դանիելսը (Հիլարի Դաֆ) երիտասարդ հավակնոտ լրագրող է, որը գրում է հոդված գործարարի հետ ռոմանտիկ հանդիպումների մասին։ Ֆիլմը ABC Family-ի և Cosmopolitan ամսագրի համագործակցության արդյունքն է, որտեղ, ըստ սցենարի, աշխատում է հերոսուհին[7]։
Դերերում
Ծանոթագրություններ