Բեռլինի եգիպտական թանգարան

Բեռլինի եգիպտական թանգարան
Տեսակեգիպտագիտական թանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՄիտտե
Կազմված էՆեֆերտիտիի կիսանդրի
Մասն էԲեռլինի պետական թանգարաներ և Նոր թանգարան
Հիմնադրվել է1828
ՀիմնադիրԱլեքսանդր Հումբոլդտ և Ֆրիդրիխ Վիհելմ III
ՏնօրենFriederike Seyfried?
Կայքsmb.museum/museen-und-einrichtungen/aegyptisches-museum-und-papyrussammlung/home.html(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
Բեռլինի եգիպտական թանգարան

Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyrussammlung), Բեռլինի պետական թանգարաններից մեկը։ 2009 թվականից եգիպտական թանգարանը մտնում է Թանգարանային կղզում վերականգնված Նոր թանգարանի կազմի մեջ։ 2009 թվականից թանգարանի տնօրենն է եգիպտագետ Ֆրիդերիկ Զայֆրիդը։

Պատմություն

Շտյուլերովի շենքը, ուր թանգարանը գտնվել է 1967-2005 թվականներին

Եգիպտական թանգարանի հիմքը եղել է Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի եգիպտական հավաքածուն, որ ստեղծվել է 1828 թվականին Ալեքսանդր Հումբոլդտի պատվերով։ Այս բաժանմունքի առաջին ղեկավարը եղել է Ջուզեպե Պասալակվան, ով Տրիեստի առևտրական էր։ Հենց նրա հնագիտական գտածոներն էլ կազմել են հավաքածուի հիմքը։ Հավաքածուն համալրվել է Կառլ Ռիխարդ Լեփսիուսի արշավախմբի ցուցանմուշներով (1842-1845)։

1850 թվականին Մոնբիժու պալատից հավաքածուն տեղափոխվում է նոր շենք, որ կառուցվել էր Թանգարանային կղզում ֆրիդրիխ Շտյուլերի նախագծով։ 1920 թվականին գերմանական թանգարանների հովանավոր Ջեյմս Սիմոնը թանգարանին նվիրում է Նեֆերտիտիի կիսանդրին` հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշը։ Սիմոնը հովանավորել էր պեղումները, որ եգիպտական Էլ-Ամառնա քաղաքում ղեկավարում էր Լյուդվիգ Բորհարդը։

Նոր թանգարանի եգիպտական բակը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանի ֆոնդերը բաժանվել են։ Նոր թանգարանը 1943 թվականին կրում է լուրջ վնասներ. շատ ցուցանմուշներ այրվում են հրդեհից։ Ցուցանմուշները փրկելու համար դրանք ուղարկում են տարբեր տեղեր։ Օրինակ` Նեֆերտիտիի կիսանդրին պահվել է Մերկերսի ածխահորերից մեկում։

Հավաքածուի մեծ մասը հայտնվում է Արևելյան Բեռլինում, իսկ 1958 թվականից ցուցադրվում Բոդե թանգարանում։ Մյուս մասը ցուցադրվում է Արևմտյան Բեռլինում` Շտյուլերովի շենքում։

Գերմանիայի վերամիավորումից հետո միանում են և եգիպտական հավաքածուի երկու մասերը։ 1990-ական թվականներին Բոդե թանգարանի եգիպտական ցուցադրությունը փակվել էր շենքի վերակառուցման պատճառով։ 2005 թվականի օգոստոսին Շառլոտենբուրգի ցուցադրությունը վերադարձվում է Թանգարանային կղզու հին թանգարան, որտեղ 2009 թվականից ցուցադրվել են ոչ մեծ չափերի ցուցանմուշները։ Նոր թանգարանը տարածքի անհամապատասխանության պատճառով ևս չի կարող ցուցադրել մեծածավալ ցուցանմուշները, օրինակ` Կալաբշի տաճարի դռները։ Թանգարանային կղզու զարգացման հեռանկարի համաձայն՝ ծրագրվում է նոր՝ չորրորդ մասնաշենքի կառուցումը։

Թանգարանի ցուցանմուշներ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի եգիպտական թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի եգիպտական թանգարան» հոդվածին։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!