Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն

Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն
Տեսակկազմակերպություն և Վտարանդի կառավարություն
Երկիր Հայաստան
ՀապավումԱՀՎԿ
ԿարգախոսՀայը հայի համար
Նախորդող1915-1918 Արևմտյան Հայաստանի վարչակազմ
Հիմնադրված2011 փետրվարի 4
Իրավ. կարգավիճակվտարանդի
ՏարածաշրջանԵՄ
Ղեկավար2014, վարչապետ Արամ Մկրտչյան
Անձնակազմ12
Կայքպաշտոնական կայք

Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն (անգլ.՝ Western Armenia Government in Exile, ռուս.՝ Правительство Западной Армении в изгнании, թուրքերեն՝ Batı Ermenistan Sürgün hükûmeti), Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ սուվերենություն պահանջող կազմակերպություն, որը հռչակվել է Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից։ Ունի Սահմանդրություն,դրոշ,զինանշան,օրհներգ և օրենսդիր մարմին։

Պատմություն

Լեոնիդ Ազգալդյան
Ակունքները

1860 թվականին մայիսի 24-ին Պոլսո հայոց պատրիարքությունը Էրմանիստան կոչվող վարչատարածքային էյալեթի համար ընդունեց Սահմանադրություն, թուրքերեն Նիզամնամելի միլլեթի Էրմենիան։ 1863-ի մարտի 17-ին Օսմանյան կառավարությունը վավերացրեց Սահմանդրությունը, կրճատվեցին հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների և գավառները ներկայացնողների քանակը։ 1912 թվականներին Հայոց կաթողիկոս Գևորգ Ե–դը դիմեց ռուսական կառավարությանը Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար և կոնդակով հիմնեց ազգային պատվիրակության գործառույթը լիազորելով Պողոս Նուբար փաշային։ 1913թ տեղի ունեցավ բարենորոգումնեի հանձնաժողովի աշխատանքները․ 1915 թվականին Հայոց կաթողիկոս Գևորգ Ե–դը կոնդակով դիմեց գերտերություններին 1915 թվականին ձևավորվեց Արևմտյան Հայաստանի վարչակազմը՝ Ա․ Մանուկյանի գլխավորությամբ Վան կենտրոնով։ 1916 թվականի մայիսի 22-ին գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովը դարձավ Արևմտյան Հայաստանի շրջանների առաջին գեներալ-նահանգապետը։ 1916 թվականի հունիսի (21) 8-ին Նիկոլայ II-ը հաստատեց «Պատերազմի օրենքով օկուպացված Թուրքիայի շրջանների կառավարման ժամանակավոր կանոնակարգը»։ Արևմտյան Հայաստանի տարածքներում ստեղծվեց ռազմական կառավարիչների վարչակազմ (ՌԿՎ), գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովի ղեկավարությամբ, կազմված 29 ռազմա-վարչական շրջաններից (военно-административные районы): 1917 թվականի ապրիլի 26-ի հրամանով՝ Արևմտյան Հայաստանը հանվեց ռազմական իշխանության ենթակայությունից և դրվեց ժամանակավոր կառավարությանը վերահսկողության տակ։ 1917 թվականի մայիս 31 ին Արևմտյան Հայաստանի առաջին ռազմական կառավարիչ գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովը ազատվեծ ծառայությունից և ուղարկվեց թոշակի։ 1943–1947 թվականներին Արտասահմանում ապրող արևմտահայությունը ընդունել է «ազգային ուժերի միասնության» գաղափարը։ Ազգային բոլոր խորհուրդները, առաջնորդվել են «Հայերը` հայերի համար» կարգախոսով։ 1943 թ. հոկտեմբերի 8-ից սկսած` ԱՄՆ-ում գործող Հայկական դեմոկրատական լիբերալ կուսակցության և Ամերիկայի հայկական առաջադիմական լիգայի անդամներն աշխատանքներ սկսեցին արտերկրում գործող հայկական կազմակերպությունների միավորման ուղղությամբ[1]։ Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ Արցախյան պատերազմի հերոս, «Անկախության բանակ»-ի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը հերթական անգամ բարձրացրեց Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման գաղափարը։

Նոր շրջան

1948 թվականի սկսված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման գաղափարը բարձրաձայնվել է բազմիցս սակայն Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադրման գաղափարը հայկական հանրային իրական դիսկուսի քննարկվող թեմա դարձավ միայն 2000-ականների սկզբին, երբ մի շարք երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Եվրոպայում, սկսեցին ձևավորվել արևմտահայերի վտարանդի կառավարություն հիմնադրելու հավակնություններ ունեցող խմբեր և կազմակերպություններ։

Հայաստան

Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ 2004 թվականին Շուշիում արևմտահայերի ժառանգ հանդիսացող մի շարք ազատամարտիկներ հիմնել են Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ կազմակերպությունը, որի նպատակն է հայերի հայրենադարձությունը Արևմտյան Հայաստան, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիայի Հանրապետության կողմից տարածքային և բարոյական փոխհատուցում[2]։ 2007 թվականից Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուդրի նախագահն է Արցախյան ազատամատի մասնակից Արմենակ Աբրահամյանը[2]։

ԱՄՆ

2005 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մ․ Սոսիկյանը հիմնադրել է Արևմտյան Հայաստանի պաշտպանության կոմիտեն։

2015թվականին ԱՄՆ ում հիմնվել է Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան և Արևմտյան Հայաստանի Ակադեմիա կառույցները, որոնց հիմնադիր Նախագահը Սուրիկ Ղազարյանն է։ Կառույցներըը գրանցված են ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում։ Ակադեմիան հիմնել է բարձրագույն պարգև,, Վ․Վիլսոն ոսկե մեդալ,,։ Թիվ 1 մեդալով հետմահու պարգևատրվել է ԱՄՆ Նախագահ Վ․Վիլսոնը։ Մեդալը Վ․Վիլսոնի տուն թանգարան հանձնել է ԱՀՎԿ անդամ Վ․Մեսրոպյանը։

Սուրեն Ղազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հրատարակվել է ,,ԳԻՏԱԿ,, պարբերական ամսագիրը։

Ռուսաստանի դաշնություն (ՌԴ)

Ռուսաստանի Դաշնությունում Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադրման խնդրով զբաղվող գործիչներից է Կարեն Միքայելյանը, ով մի խումբ հայ մտավորականների հետ 2001 թվականին առաջարկեց Շվեյցարիայի Լոզան կամ Ֆրանսիայի Սևր քաղաքներից մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության հիմնադիր համագումար[3]։ Գաղափարը ի կատար ածվեց միայն 2013-2016 թվականներին, երբ Ֆրանսիայում ձևավորվեց Արևմտահայերի ազգային համագումարը, որի ղեկավար ընտրվեց Ռուսաստանում բնակվող գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ 2017 թվականին Արևմտահայերու ազգային համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․ Սարադարյանը (Շվեյցարիա)[4]։ Ռուսաստանում Արևմտյան Հայաստանի գաղափարը առաջին շրջանում տարածել է Դավիթ Բալյանի Юсисапайл առցանց կայքը[5]։

Հիմնադրում

Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը ի դեմս նախաձեռնող Ա․ Մկրտչյանի (Գերմանիա), մասնակցությամբ Ա․Աբրահամյանի (Ֆրանսիա), Կ․Հայրապետյանի (Գերմանիա), Ֆ․Սասունի,(Ֆրանսիա) Ա․Հարությունյանի (Դանիա), Ս․Քիրիմիջյանի (ԱՄՆ),Դ․ Բալյանի, (ՌԴ) Վ․Ղազարոսյանի (Ֆրանսիա), Լ․Պետրոսյանի (Վրաստան),Մ․Շահբազյանի (Ֆրանսիա) ձևավորեցին Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման հանձնաժողովը։

2011 թվականի փետրվարի 4-ին Ֆրանսիայում՝ դեռ 2004 թվականին Շուշիում հիմնադրված Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի հռչակագրում հայտարարվել է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման մասին որն էլ առ այսօր հանդիսանում է որոշակի հաջողությունների հասած և արևմտահայերի շահերի ներկայացման հիմնական կառույցը։ Ա․Աբրահամյանը վտարանդի կառավարության ձևավորման մասին[6]։

Հռչակագրի առանցքային դրույթը

2011 թվականի փետրվարի 4-ի հայտարարվեց վտարանդի կառավարության իրավական և գաղափարական ձևավորման և կազմակերպչական նպատակները, սկզբունքները որոնք շարադրված են Հռչակագրի նախաբանում և չորս հոդվածներում ։

Նախաբանում մասնավորապես ասված է.

«ԿԸ ՀՌՉԱԿԷ Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն՝ Արևմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը։ Սոյն կառավարութեան ձևաւորման երաշխիքները հաստատուած են իրաւական հետեւեալ որոշումներով ․․․․»։

Հոդված երրոդում ամրագրված են իրավական դրույթները որի երկրորդ կետը սահմանում է՝․

«2. Արևմտեան Հայաստանի հայոց անունով հանդէս գալու իրաւունքը կը պատկանի բացառապէս Արևմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեանը»[7]։

2011 թվականի փետրվարի 4-ից գործող Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Արևմտյան Հահայստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատեանի որոշմամով ընդունել է Արևմտյան Հայաստանի Սահմանդրությունը[8]։Արևմտյան Հայաստանի Ազային Ժողովի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումով հաստատվել են դրոշը, զինանշանը և օրհներգը՝Անդաստան։ Օրհներգի խոսքը՝ Դանիել Վարուժանի ,օրհներգի երաժշտության հեղինակ Նուբար Ասլանյան (կոմպոզիտոր) 2011 թվականի[9][10]

Արևմտյան Հայաստանի գործադիր իշխանության

Կառավարությունը Արևմտյան Հայաստանի գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է։Վարչապետն է Արամ Ս․Մկրտչյանը[11],Վարչապետը որպես կառավարության ղեկավար, հաշվի առնելով կառավարության վտարանդի կարգավիճակը,Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականությանը, ղեկավարում է Կառավարության գործունեությունը։

Ըստ Արևմտյան Հայաստանի Սահմանադրության Գլուխ 1, հոդված 1-ի, 1-ին կետով Արեւմտեան Հայաստան Պետութեան անվանումը միջազգային ասպարէզում – State of Western Armenia, Государство Западная Армения։2-րդ կետով Արեւմտեան Հայաստան Պետութեան ինքնիշխանութիւնը տարածւում է առաջին հերթին Սեւրի` 1920 թվականի օգոստոսի 10-ի, պայմանագրով ճանաչուած եւ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռով ամրագրուած տարածքների վրայ, ինչպէս նաեւ Իրաւարար վճռից դուրս մնացած Արեւմտեան Հայաստանի երեք վիլայեթների եւ Կիլիկեան Հայաստանի վրայ։

Գլուխ 4-րդ, հոդված 81-ով Արեւմտեան Հայաստան Պետութեան գործադիր իշխանութիւնը իրականացնում է Արեւմտեան Հայաստան Պետութեան Վտարանդի Կառավարութիւնը / կրճատ Կառավարութիւն /:Վտարանդի Կառավարութիւնը կազմուած է Վարչապետից, փոխ վարչապետներից,նախարարներից,ԱՀ Ազգային Բաց Ակադեմիայի նախագահից։

Գլուխ 4-րդ, հոդված 85-ի կետ 6-ով՝Իրականացնում է Պետութեան պաշտպանութեան,արտաքին եւ ներքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ ազգային անվտանգութեան, արտաքին յարաբերութիւնների ձեւաւորման գործառոյթները։ Ապահովում է նիւթատեխնիկական բազան եւ անհրաժեշտութեան դէպքում իրականացնում է օրէնքով,կամ այլ նորմատիւային փաստաթղթերով նախատեսուած ինքնուրոյն քաղաքականութիւն։

[12]

Ստորաբաժանումներ

ՀՀ ստորաբաժանումների ղեկավարներն են՝ Ա․Սեդրակյանը, Ռ․Խաչատրյան, Դ․Ալեքսանյանը։ ԱՄՆ-ում Վ․Մեսրոպյանը և Ա․Բարսեղյանը։ ՌԴ-ում Տ․Գրիգորյանը։Արաբական երկներերում Վ․Մահշիկյանը ։ Շվեդիայի թագավորությունում Ս․Կասպարյանը։

Կարևոր փաստեր

Ունենալով հսկայական իրավագիտական և սահմանադրական պատմական ժառանգություն և միջազգային իրավունքի տարածքում ընդունված պետական իրավաքաղաքական վարչարարություն երեք տեսակի՝ ճանաչված պետության, չճանաչված պետության և վտարանդի կառավարության գոյության հանգամանքը, Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը 2004 թվականին որոշում կայացրեց հիմնել Արևմտյան Հայաստանի կառավարչական մարմին և կազմել սահմանադրություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վտարանդի կառավարությունները ունեն ստատուտ (statutum)։ «Վտարանդի կառավարությունը (կրճատ GiE) քաղաքական խումբ է, որը հավակնում է լինել երկրի կամ կիսա ինքնիշխան պետության օրինական կառավարություն ։ Տվյալ իրավիճակում չի կարող իրավական լիազորություններ իրականացնել և փոխարենը գործում է այլ պետության տարածքում ։ Վտարանդի կառավարությունները ծրագրում են վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել պաշտոնական իշխանությունը։

2015 թվականին հրատարակվեց Արևմտյան Հայաստան Պետության Սահմանդրությունը։ Սահմանադրությունը կազմեցին Ա․Ս․Մկրտչյանը՝ ներածություն, Ս․Բ․ Ղազարյանը՝ բուն Սահմանադրության իրավական մասը, Կ․Պ․Հայրապետյանը՝ լեզվական մասը, անդամակցությամբ Գ․Գ․Մարգարյան, Ա․Է․Խաչիկյան, Ե․Մանարյան [13]։

Ա․Մկրտչյանը ԱՀՎԿ անունից հայտարարություն տվեց ИА REX Վերլուծական կենտրոնին «Правительство Западной Армении в Изгнании опровергает сообщения о контактах с Турцией»[14]։

2014 թվականի ԱՄՆ,Լոս Անջելեսում հիմնադրվել է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ(չաշխատող հղում)։Նշված հղումով մտնել ակադեմիայի հիմնադրում ենթաբաժինը։

2015 թվականի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին ձևավորվել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան[15], իսկ նույն թվականի հունիսի 1-ին այն անդամակցում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային (ConIFA)[16]։ Գործում է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։

2015 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՀՎԿ-ը հայցադիմում ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության Սահմանդիր Դատարան, ռուս թուրքական պայմանագրերի դենոնսացման նպատակով։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադիր Դատարանի պատասխանը հայցադիմումի վերաբերյալ։

2016 թվականի հունիսի 14-ի ԱՀ ԱԺ-ն ընդունեց օրենք ԱՄՆ նախագահ Վ․Վիլսոնի Իրավարար Վճռի կրկնորինակը ստանալու նպատակով։ Համաձայն ընդունված օրենքի ԱԺ նախագահ Տ․Բագրատուին դիմում ուղարկեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը բավարարեց ԱՀ ԱԺ նախագահ Տ․Բագրատունու դիմումը։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ԱՄՆ ում գործող Արևմտյան Հայաստանի ԱԺ պատգամավոր տիկին Հերիքնազ Փարազյանի միջոցով, Վ․Վիլսոնի Իրավարար Վճռի 59-րդ հաստատագրված կրկնօրինակը փոխանցվեց ԱՀՎԿ ներկայացուցիչ Վ ․Մեսրոպյանին։ Կրկնօրինակը գտնվում է ԱՀ Վտարանդի Կառավարության ՆԳ նախարար Վ․Մեսրոպյանի մոտ, Լոս Անջելես։

2019 թվականի Արևմտահայության Ազգային Գերագույն Խորհուրդը հրատարակում է ՀԱՅՐԵՆԻՔ Պաշտոնաթերթը[17]։

2021 թվականի ապրիլի 21-ին ԱՀՎԿ-ը և Համահայկական վերնախորհուրդը հայցադիմում ներկայացրեցին ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջով, ընդունել Հայաստանի Հանրապետության Անկախության Մասին Ակտը՝ հրապարակված 1919 թվականի մայիսի 28-ին և վերաճանաչել ՀՀ ԱԺ արևմտահայության 12 մանդատ ունենալու իրավունքը[18]։

Ծավալուն տեղեկատվություն «Pressenza» բազմալեզու վերլուծական և լրատվական ,հոդվածի հեղինակ « Mar del Plata», Origen de la actual República de Armenia Occidental( իսպաներեն լեզվով ) ։

2021 թվականի հոկտեմվերից սկսվեցին վերամիավորման բանակցություններ Արևմտյան Հայաստանի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև։ Նույն թվականի դեկտեմբերին, վերամիավորման համաձայնություն շրջանակներում Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության կառույցներին միացան Արևմտյան Հայաստանի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների առաջատար գործիչները ։

2022 թվականի փետրվարի 2-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Արևմտյան Հայաստանի Ազգային Համագումարի միջև։ Համագումարի կողից ստորագրեց դոկտոր,պրոֆեսոր Վ․Մելիքյանը։ ԱՀՎԿ նիստ 04․02․2022 թվական։

Քաղաքական հանդիպումներ

2011 թվականից քաղաքական հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ,ԱՄՆ,ՌԴ ԵՄ, Սիրիա, Լիբանան պետական ինստիտուտների հետ։ 2012 թվականին Ա․ Մկրտչյանը և Կ․ Հայրապետյանը ընդունեցին ՀՀ կառավարության անդամներին և մասնակցեցին «Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին» նկարները զետեղված են ՀՀ կառավարության կայքում ՀՀ վարչապետ Տ․ Սարգսյանի մասնակցությամբ հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես։ 2014 թվականի ԱՀՎԿ անդամներ Սուրեն Ղազարյանը և Վահե Մեսրոպյանը հանդիպումներ ունեցան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոնգրեսական Ֆ․Փալոնի հետ[19]։ Սուրեն Ղազարյանը և Վ․Մեսրոպյանը հանդիպուների շարք ունեցան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ա․Շիֆի հետ։ Երևանում ստորագրվել է համագործակցության հուշագիր,վտարանդի կառավարությունը և նրա կառույցներից՝ Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա և «Գվարդիական Աստղ» միջազգային ռազմահայրենասիրական կառույցը Տիգրան Գրիգորյանի ղեկավարությամբ,(ՌԴ)հանդիսանում են Միացյալ Հայաստան Կուսկցության համահիմնադիրներ։

Հեռուստաքննարկումներ

2011 թվականից սկված ԱՀՎ կառավարության անդամները ԱՄՆ-ում գործող հայկական տարբեր հեռուստաժամերի միջոցով քննարկել և ներկայացրել են արևմտահայության իրավունքները։ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավորթության անդամները ԱՄՆ-ում հյուրընկալվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ա․Շիֆի գրասենյակ,Պետրոս Հաջյանի հեռուստաժամին Government of Western Armenia, Ստեփան Քիրեմիջյանի հեռուստաժամին, Նունե Ավետիսյանի հեռուստաժամին, Արտեմի Սարգսյանի հեռուստաժամին՝,ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ 100 ԱՄՅԱԿԸ,Վ․Մեսրոպյանը Արխիվացված 2020-06-25 Wayback Machine։ «Տեսակետ» հաղորդաշարի հեղինակ Ա․Բարսեղյանի հրավերով քննարկում Արամ Մկրտչյանի և Արկադի Վարդանյանի հետ,Արևմտյան Հայաստան, հայրենատիրություն։Շանթ, Geopolitical TV,usarmenia tv,Նոյան Տապան և այլ հեռուստալրատվական ծառայությունների կողմից։

Պատկերասրահ

Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադրություն

[20]

Տես նաև

Արտաքին հղումներ

Գրավոր աղբյուրներ

  • Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադրություն, Երևան 2015 թ․, ««Շուշի ԲՀ» հրատաարակչություն, «Շուշի» հիմնադրամ» — 80 էջ, ISBN 978-9939-9084-5-8։
  • Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017,Երևան 2017 թվականի։ «Շուշի» հիմնադրամ հրատարակություն։ ISBN 978-9939-9084-8-9

Ծանոթագրություններ

  1. Ch. Vertanes; Armenia Reborn; New York, 1947, p. 111.
  2. 2,0 2,1 Արմենակ Աբրահամյան. հայը պետք է ճանաչվի Հայաստանի ողջ տարածքում
  3. Ռուսաստանում Արևմտյան Հայաստանի խնդրի նորագույն ժամանակագրությունը (ռուս.)
  4. Արևմտահայերի ժառանգների Միավորում
  5. Информационный Центр Правительства Западной Армении
  6. ԱՀՀ ԱԽ նախագահ Ա․Աբրահամյանը վտարանդի կառավարության ձևավորման մասին,Երկրամաս,19.07.2011թ․(ռուս.)
  7. Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ, «Նոյյան Տապան Հոլդինգի» հրատարակչություն 2016թ․
  8. http://media.wix.com/ugd/a79dba_dcd17ac0062c437581bb569a3dd40cb8.pdf%7CՍահմանադրություն(չաշխատող հղում)
  9. Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017։ Երևան 2017թ, «Շուշի» հիմնադրամ հրատարակություն։ISBN 978-9939-9084-8-9
  10. «Հաստատվել է Արեւմտյան Հայաստանի դրոշը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կայք
  12. Արևմտյան Հայաստան պետության Սահմանադրություն,«Շուշի ԲՀ» հրատարակչություն,2015,ISBN 978-9939-9084-5-8
  13. ԱՀՊ Սահմանդրություն, «Շուշի ԲՀ» հրատարակչություն ,«Շուշի» հիմնադրամ․2015 ISBN 978-9939-9084-5-8
  14. Правительство Западной Армении в Изгнании опровергает сообщения о контактах с Турцией,ИА REX , 1 августа 2013г.(ռուս)
  15. «Հայտնի է Արևմտյան Հայաստանի հավաքականի 8 ֆուտբոլիստ» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  16. «Homepage». Football Federation of Western Armenia. 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  17. «Գ․Մարգարյան, ՀԱՅՐԵՆԻՔ Պաշտօնաթերթը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Օրեր» ամսիագիր,ԵՄ, հունիսի 19-ը, 2021թ
  19. Ժողովածու Արևմտհան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017 թ․թ․ Երևան 2017թ․,«Շուշի» հիմնադրամ հրատարակություն։ էջ 126 ISBN 978-9939-9084-8-9
  20. https://www.academia.edu/123923515/%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82_%D4%B1%D6%80%D5%A5%D6%82%D5%B4%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BE%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80%D5%AB_2011_2017%D5%A9%D5%A9_ISBN_978_9939_9084_8_9

Read other articles:

Questa voce sull'argomento alfabeti è solo un abbozzo. Contribuisci a migliorarla secondo le convenzioni di Wikipedia. L'Alfabeto singalese è un abugida usato dalla popolazione singalese in Sri Lanka per scrivere la lingua singalese, la lingua pāli liturgica e il sanscrito; fa parte della Famiglia di scritture Brahmi e la sua origine risale a 2000 anni fa. L'alfabeto singalese è spesso considerato un doppio alfabeto, o un alfabeto dentro un alfabeto, dovuto alla presenza di due insie...

 

  لمعانٍ أخرى، طالع مورافيا (توضيح). مورافيا     الإحداثيات 42°42′45″N 76°25′18″W / 42.71257°N 76.421603°W / 42.71257; -76.421603  [1] تقسيم إداري  البلد الولايات المتحدة[2]  التقسيم الأعلى مقاطعة كايوغا، نيويورك  خصائص جغرافية  المساحة 29.64 ميل مربع  ارتف...

 

  此條目介紹的是加拿大羽球運動員。关于同名人物,请见「楊燦」。 杨灿Brian Yang基本資料代表國家/地區 加拿大出生 (2001-11-25) 2001年11月25日(22歲) 加拿大安大略省多倫多主項:男子單打、男子雙打、混合雙打職業戰績141勝–46負(男單)27勝–9負(男雙)44勝–10負(混雙)最高世界排名第28位(男單)(2022年5月17日[1])現時世界排名第28位(男單)...

Der Titel dieses Artikels ist mehrdeutig. Zur autonomen Region im Irak siehe Autonome Region Kurdistan; weitere Bedeutungen sind unter Kurdistan (Begriffsklärung) aufgeführt. Flagge der Kurden Ausdehnung Kurdistans und Gebietsansprüche im Laufe der Geschichte Kurdistan (kurdisch کوردستان Kūrdistān; arabisch كردستان, DMG Kurdistān; persisch کردستان Kordestān; türkisch Kürdistan) ist ein nicht genau begrenztes Gebiet in Vorderasien, das als historisch...

 

Esta página cita fontes, mas que não cobrem todo o conteúdo. Ajude a inserir referências. Conteúdo não verificável pode ser removido.—Encontre fontes: ABW  • CAPES  • Google (N • L • A) (Junho de 2022) Organização Escoteira Dados da Organização Nome Movimento Escoteiro País Mundial Sede Genebra, Suíça Data de Fundação 1907 Local de Fundação Inglaterra Fundador Robert Baden-Powell simbolo do movimento escotista O...

 

أورلاندو سنكلير   معلومات شخصية الميلاد 19 أبريل 1998 (العمر 25 سنة) الطول 178 سنتيمتر  مركز اللعب مهاجم الجنسية كوستاريكا  معلومات النادي النادي الحالي ديبورتيفو سابريسا الرقم 24 المسيرة الاحترافية1 سنوات فريق م. (هـ.) 2018– ديبورتيفو سابريسا 49 (9) 2018 → C.S. Uruguay de Coronado [الإنجل

Pakistani melodrama televisions series QayamatTitle CardGenreMelodrama Suspense ThrillerWritten bySarwat NazirDirected byAli FaizanStarringNeelam Muneer Ahsan Khan Amar Khan Haroon ShahidCountry of originPakistanOriginal languageUrduNo. of episodes47ProductionProducersAbdullah Kadwani Asad Qureshi (Producer)Running time37 minutes approx.Production company7th Sky EntertainmentOriginal releaseNetworkGeo EntertainmentRelease5 January (2021-01-05) –16 June 2021 (2021-06-16) Qayam...

 

Steinbruch südlich von Tannen Steil stehende Sedimentschichten der Oberen Meeresmolasse Der Ehemalige Steinbruch südlich von Tannen ist ein Geotop und Naturdenkmal des Naturraums Iller-Vorberge in Kempten (Allgäu). Bei diesem künstlich geschaffenen Aufschluss stehen 60 Grad steilstehende Gesteine der Alpenmolasse an. Sie werden aus Sandsteinen, Konglomeraten und Mergelsteinen gebildet. Die Obere Meeresmolasse überlagert im Aufschluss die Gesteine der verwitterten Unteren Süßwassermolas...

 

خريطة البعثات الدبلوماسية في البرتغال تسرد هذه المقالة البعثات الدبلوماسية المقيمة في البرتغال. في الوقت الحاضر، تستضيف العاصمة لشبونة 87 سفارة. بالإضافة إلى القنصليات في بورتو والمدن الكبرى الأخرى. نظرًا لأن لشبونة أيضًا مقر مجموعة البلدان الناطقة باللغة البرتغالية، فإ...

Indrata Nur Bayuaji Bupati Pacitan ke-30PetahanaMulai menjabat 26 April 2021PresidenJoko WidodoGubernurKhofifah Indar ParawansaWakilGagarinPendahuluIndartatoKetua DPRD Kabupaten PacitanMasa jabatan3 Oktober 2019 – 24 September 2020PresidenJoko WidodoGubernurKhofifah Indar ParawansaBupatiIndartatoPendahuluRonny WahyonoPenggantiEko Setyoranu (Plt.)Ronny Wahyono Informasi pribadiLahir16 Desember 1978 (umur 44)Pacitan, Jawa TimurKebangsaanIndonesiaPartai politik  ...

 

Pornographic website Celeb JihadType of sitePornography, celebrity gossip, satireAvailable inEnglish, Spanish, Japanese, Italian, Korean, Japanese, Bulgarian, Russian, Turkish, German, Chinese, MacedonianHeadquartersLos Angeles, California, U.S.RevenueAdvertisementsURLwww.celebjihad.comRegistrationnoneLaunched18 March 2008; 15 years ago (2008-03-18)Current statusOnline Celeb Jihad is a website known for sharing leaked private (often sexual) videos and photos as wel...

 

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Sotiris Moustakas – news · newspapers · books · scholar · JSTOR (January 2016) (Learn how and when to remove this template message) Sotiris MoustakasMoustakas in the movie Enas nomotagis politis (1974).BornSotiris Moustakas(1940-09-17)17 September 1940Kato Plat...

Municipality in Ontario, CanadaCentre HastingsMunicipality (lower-tier)Municipality of Centre HastingsMadocCentre HastingsCoordinates: 44°25′00″N 77°26′30″W / 44.4167°N 77.4417°W / 44.4167; -77.4417CountryCanadaProvinceOntarioCountyHastingsSettled1830sFormedJanuary 1, 1998Government • TypeTownship • ReeveThomas Deline • Federal ridingPrince Edward—Hastings • Prov. ridingPrince Edward—HastingsArea[1]...

 

Private Christian university in Hannibal, Missouri, US Hannibal-LaGrange UniversityFormer namesLaGrange Male and Female Seminary (1858–1928)Hannibal College (????–1928)Hannibal–LaGrange College (1928–2010)MottoScientia ad serviendum (Knowledge for Service)TypePrivate universityEstablished1858Religious affiliationBaptistStudents494 (2022)[1]LocationHannibal, Missouri, United States39°43′50″N 91°23′31″W / 39.73048°N 91.39196°W / 39.73048; -91....

 

British TV comedy sketch show 2007–08 The Peter Serafinowicz ShowGenreSketch comedyBlack comedySatireCreated byPeter SerafinowiczJames SerafinowiczStarringPeter SerafinowiczCountry of originUnited KingdomOriginal languageEnglishNo. of series1No. of episodes7ProductionEditorPaul MachlissRunning time30 minutesProduction companyObjective ProductionsOriginal releaseNetworkBBC TwoRelease4 October 2007 (2007-10-04) –23 December 2008 (2008-12-23) The Peter Serafinowicz Show is a B...

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (أبريل 2019) جيم ستانلي معلومات شخصية الميلاد 22 يونيو 1935  الوفاة 12 يناير 2012 (76 سنة)   تشاندلر  مواطنة الولايات المتحدة  الحياة العملية المدرسة الأم جامعة تكساس إ...

 

1979 Christmas television special by Jules Bass Jack FrostDVD coverWritten byRomeo MullerDirected byJules BassArthur Rankin Jr.Voices ofBuddy HackettRobert MorseDebra ClingerPaul FreesNarrated byBuddy HackettTheme music composerMaury Laws[1]Country of origin United States Japan Original languageEnglishProductionProducersJules BassArthur Rankin Jr.CinematographyAkikazu KonoIchiro KomuroHiroshi TabataSeiichi ArakiRunning time48 minutesProduction companyRankin/Bass ProductionsOriginal re...

 

Contoh penggunaan tampilan layar sentuh Layar sentuh (bahasa Inggris: touchscreen) adalah sebuah perangkat input komputer yang bekerja dengan adanya sentuhan tamilan layar menggunakan jari atau pena digital. Antarmuka layar sentuh, di mana pengguna mengoperasikan sistem komputer dengan menyentuh gambar atau tulisan di layar itu sendiri, merupakan cara yang paling mudah untuk mengoperasikan komputer dan kini semakin banyak digunakan dalam berbagai aplikasi. Layar sentuh banyak digunakan da...

Медаль ПушкінаМедаль Пушкина Країна Російська ФедераціяТип медальСтатус вручається На честь: Пушкін Олександр Сергійович Нагородження Засновано: 9 травня 1999Перше: 4 червня 1999Останнє: 2 грудня 2015Нагороджено: 858Нагороджені: Категорія:Нагороджені медаллю Пушкіна (73)Ч...

 

Political party in the United Kingdom International Marxist Group Founded1968Dissolved1982Preceded byInternational GroupSucceeded byInternational Socialist GroupIdeologyTrotskyismSocialist feminismPolitical positionFar-leftInternational affiliationFourth InternationalPolitics of the United KingdomPolitical partiesElections This article is about the British group. For the German group of the same name, see International Marxist Group (Germany). The International Marxist Grou...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!