Արևմտյան Աթենք (հուն․՝ Περιφερειακή Ενότητα Δυτικού Τομέα Αθηνών), Հունաստանի ծայրամասային միավորներից մեկը։ Հանդիսանում է տեղական ինքնակառավարման շրջանային օրգան և վարչական բաժանման մի մաս։ 2011 թվականից Կալիկրատիսի ծրագրով մտնում է Ատտիկա պերիֆերիայի մեջ[2]։
Իր մեջ է ներառում Աթենքի նախկին նոմարխիայի մի մասը և Աթենքի ագլոմերացիայի արևմտյան մի մասը, որը սահմանափակված է մայրուղի 1-ով և Պիկիլո և Էգալեո լեռներով։ Սահմանակից է Կենտրոնական Աթենք, Պիրեյոս և Արևմտյան Ատտիկա ծայրամասային միավորների հետ։
Վարչական կենտրոնը Պերիստերիոն քաղաքն է։
Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 489675 մարդ, մակերեսը 66,77կմ² է, խտությունը՝ 7332,66 մարդ/կմ²
Վարչատարածքային բաժանում
Արևմտյան Աթենքը բաժանվում է 7 համայնքի։
Համայնք
|
Բնակչություն(2011)[3], մարդ
|
Մակերես[4], կմ²
|
Խտություն,
|
Այի-Անարիրի-Կամատերոն
|
62529
|
9,150
|
6833,77
|
Այիյա-Վառվառա
|
26550
|
2,425
|
10948,45
|
Իլիոն
|
84793
|
9,453
|
8969,96
|
Պերիստերիոն
|
139981
|
10,050
|
13928,46
|
Պետրուպոլիս
|
58979
|
6,597
|
8940,28
|
Հայդարիոն
|
46897
|
22,655
|
2070,05
|
Էգալեո
|
69946
|
6,450
|
10844,34
|
Ծանոթագրություններ