«Արևի կայսրություն» (անգլ.՝ Empire of the Sun), ամերիկյան ֆիլմ, որ հիմնված է Ջեյմս Բալարդի նույնանուն վեպի վրա, որը թողարկվել է 1987 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, իսկ գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը, Ջոն Մալկովիչը, Միրանդա Ռիչարդսոնը և Նայջել Հեյվերսը։ Ֆիլմում պատմվում է բրիտանացի տղայի՝ Ջեյմի Գրեմի պատմությունը, ով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ապրում էր իր ընտանիքի հետ Շանհայի մարզում, իսկ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես հայտնվում է ճամբարում։
Ի սկզբանե որոշվել էր, որ ռեժիսորի գահը կզբաղեցնեն Հարոլդ Բեքերը և Դեյվիդ Լինը, իսկ Սթիվեն Սփիլբերգը կլիներ ֆիլմի պրոդյուսերը։ Ավելի ուշ Սփիլբերգին սկսեց էլ ավելի հետաքրքրել ֆիլմի ռեժիսուրան և նա ավելի ներգրավվեց ծրագրում։ Սփիլբերգը հուսով էր, որ ֆիլմը կդառնա «Անմեղության կորուստ» թեմայով նրա լավագույն գործերից[9]։ Ֆիլմը ստացել է քննադատների դրական կարծիքներ, բայց ի սկզբանե չի ունեցել դրամարկղային հաջողություն՝ ԱՄՆ-ի վարձույթում ստանալով ընդամենը 22 միլիոն դոլար։ Ֆիլմի բյուջեն հավաքվել է ուրիշ երկրներում ցուցադրությունների շնորհիվ[10]։
Սյուժե
Ճապոնիան գտնվում էր պատերազմական իրավիճակում Չինաստանի հետ 1937 թվականից՝ մինչ Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային պատերազմ հայտարարելը։ Բրիտանացի աշակերտ երիտասարդ Ջեյմի Գրեմը, հիացած ինքնաթիռներով, վայելում է կյանքը Շանհայական սեթլմենթում։ Մի օր Ջեյմին փախչում է դասական երեկույթից, որտեղ նրան բերել էին ծնողները, և գտնում է շուտվանից կործանված ճապոնական մի ինքնաթիռ։ Խաղալով դրա մոտ՝ տղան հանկարծ հայտնաբերում է ճապոնացիներով լի ռազմական ճամբար։ Ջեյմին վերադառնում է Շանհայ, չիմանալով իր տեսածի նշանակությունը ու վտանգավորության աստիճանը։ Պերլ Հարբորի վրա հարձակումից հետո Ճապոնիան ներխուժում է սեթլմենթի տարածք և Գրեմների ընտանիքը փորձում է փախչել քաղաքից։ Սակայն խուճապի մեջ մատնված ամբոխում Ջեյմին առանձնանում է ծնողներից։ Մայրը աղաղակելով խնդրում է տղային վերադառնալ տուն և սպասել նրան։ Մի որոշ ժամանակ Ջեյմին սպասում է իր մայրիկին՝ միայնակ մնալով տանը, սնվելով մնացած ուտելիքներով, սակայն ի վերջո գնում է քաղաք և տեսնում, որ քաղաքը պաշարված էր ճապոնացիների կողմից։
Սովի մատնված Ջեյմին փորձում է հանձնվել զավթիչներին, բայց նրանք միայն ծաղրում են տղային։ Փախչելով փողոցային գողից՝ նա քիչ է մնում ընկնի ապրանքատար մեքենայի տակ։ Տղային վերցնում է այդ մեքենայի վարորդը, և շուտով տղան հայտնվում է երկու մարդկանց՝ Բեյզիի և ընկերոջ նրա տանը, ովքեր նրան տալիս են Ջիմ մականունը և մի քանի րոպե անց փորձում նրան վաճառել չինացի փողոցային վաճառականներին։ Ջիմը հասկանում է, որ երկու տղան, չկարողանալով իր միջոցով գումար վաստակել, պատրաստվում են նրան փողոց նետել։ Ջեյմին նրանց հավաստիացնում է, որ ճանաչում է շատ գաղթականների, ում կարող է օգտակար լինել։ Ջեյմիի սեփական տունը թալանելու փորձում՝ նրանց երեքին գերեվարում են և ուղարկում եվրոպացիների համար նախատեսված ճամբարը։ Առողջների համար գալիս է ապրանքատար մեքենա՝ նրանց Սուչժոու տեղափոխելու համար։ Բեյզին պատկանում է ընտրվածների շարքին, իսկ Ջեյմին պետք է գնա։ Ջեյմին նստում է մեքենայի վարորդի կողքը, քանի որ լավ գիտեր ճամբարի գտնվելու վայրը։
1945 թվականի սկզբին ռազմական իրադարձությունների ավարտի ժամանակ՝ Ջիմը արդեն հարմարվել էր ճամբարի կյանքին՝ հաշվի չառնելով վերջինիս ծանր կացությունը։ Ճամբարի բժիշկ Ռոուլինսը Ջիմին հայրություն է անում։ Մի օր Բեյզին Ջիմին խնդրում է ճամբարի տարածքից դուրս տեղադրել փասիանների թակարդներ։ Ջիմին հաջողությամբ դուրս է գալիս ճամբարից և տեղադրում թակարդները։ Տղան չի հասկանում, որ Բեյզիի ցանկությունն էր ուղակի ստուգել ճանբարի տարածքը՝ ռումբերի տեղադրման համար։ Որպես մրցանակ՝ Բեյզին Ջիմին թույլատրում է ապրել նրանց հետ ամերիկյան բարաքում և այդ ժամանակ Բեյզին փախուստ է կազմակերպում։
Ճամբարի պարետը այցելում է Բեյզիի բարաք և ավերում այն՝ գտնելով Ջիմի կողմից գողացված օճառի կտորը։ Այն ժամանակ, երբ Բեյզին գտնվում է ճամբարի հիվանդանոցում, նրա ամբողջ ունեցվածքը անցնում է մյուս գերեվարվածներին։ Մի անգամ լուսաբացին Ջիմը դառնում է երեք ճապոնացիների առաջին և վերջին թռիչքի արարողության ականատեսը։ Ոգևորված լինելով այդ արարողությունից՝ տղան երգում է «Suo Gân» օրորոցային ուելսերեն երգը։ Վտանգավոր զգալով նոր թռիչքներից՝ ճապոնացիներն որոշում են էվակուացիայի ենթարկել ճամբարը։ Այդ ժամանակ, ստեղծված քաոսային իրադարձության շնորհիվ, Բեյզին մենակ փախչում է՝ մոռանալով որ Ջիմին պետք է իր հետ տաներ։ Ճամբարի գերեվարվածներն ստիպված են լինում ոտքով ճանապարհ անցնել, որի ժամանակ մեծամասնությունը մահանում է սովից և հիվանդություններից։ Անցումներից մեկի ժամանակ Ջիմը տեսնում է Նագասակիի երկնքում ատոմային ռուբից առաջացած ցոլքը՝ իրենից շատ կիլոմետրեր հեռու։ Եվ շուտով Ջիմը իմանում է Ճապոնիայի անձնատուր լինելու և պատերազմի ավարտի մասին։
Ջիմը ետ է ընկնում գերեվարվածների խմբից և գիշերում է Նանտաոյի ֆուտբոլային ստադիոնում, որից հետո վերադառնում է Սուչժոու՝ սովահար եղած։ Այնտեղ նա հանդիպում է ծանոթ ճապոնացի դեռահաս կամիկաձեին, ով հանգամանքների բերումով չի կարողացել իրականացնել իր երազանքը և օդ բարձրանալ։ Տղան ճանաչում է Ջիմին, հյուրասիրում մանգո և փորձում օգնել նրան։ Այդ ժամանակ գալիս է Բեյզին զինված ամերիկացիների խմբով, ով ցանկանում էր թալանել Կարմիր խաչի լքված բեռնարկղները։ Ամերիկացիներից մեկը կրակում է ճապոնացու վրա, մտածելով, որ դրանով փրկում է Ջիմին։ Ջղայնացած Ջիմը խփում է իր ընկերոջը սպանած ամերիկացուն։ Բեյզին տղային դուրս է քաշում և խոստանում նրան տանել Շանհայ՝ իր ծնողներին գտնելու, բայց Ջիմը որոշում է մնալ ճամբարում։ Որոշ ժամանակ անց ճամբար են գալիս ամերիկացի զինվորներն և ստիպում Ջիմին և մյուս երեխաներին գնալ Շանհայ։ Երբ գալիս են Ջիմի ծնողները, նրանք սկզբից չեն ճանաչում ժամանակի ընթացքում փոխված Ջիմին։ Ֆիլմը ավարտվում է գլխավոր հերոսի լողացող ճամպրուկի դրվագով։
Դերասանական կազմ
Քրիստիան Բեյլը կատարել է Ջեյմի Գրեմի (Ջիմ)՝ հարուստ բրիտանական ընտանիքի տղայի դերը, ով ֆիլմի գլխավոր հերոսն է։ Ջեյմս Բալարդը գտնում էր, որ Բեյլը ֆիզիկապես շատ նման էր կերպարին[11]։ Քրիստիան Բեյլը նկարահանումների ժամանակ 12 տարեկան էր։ Բեյլին առաջարկել էր ռեժիսորի կինը՝ Էմի Իրվինգը, ում հետ Բեյլը խաղացել էր «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» հեռուստաֆիլմում։ Ջիմի դերի համար անցկացված քասթինգին մասնակցել էին շուրջ չորս հազար դերասան երեխա[12]։
Ջոն Մալկովիչը դերակատարել է Բեյզիին։ Նա ընկերանում է Ջեյմիի հետ և տալիս նրան Ջիմ մականունը։
Ջո Պանտոլիանոն կատարել է Բեյզիի ընկերակցի՝ Ֆրենկ Դեմարեստի դերը
Միրանդա Ռիչարդսոնը կատարել է միսիս Վիկտորի՝ Սուչժոու ճամբարում Ջիմի հարևանուհու դերը։ Նա մահանում է ստադիոնում, որից հետո Ջիմը արևելքի երկնքում տեսնում է սպիտակ լույս։ Տղան մտածում է, որ դա դրախտ գնացող աղջկա հոգին էր, բայց շուտով իմանում է, որ դա Նագասակիում տեղի ունեցած ատոմային ռումբի պայթյունն էր։
Նայջել Հեյվերսը կատարել է բժիշկ Ռոուլինսի դերը։ Սուչժոուում նա հայրություն է արել Ջիմին։
Ֆիլմում իրենց դերն են ունեցել նաև Լեսլի Ֆիլիպսը, Բերտ Կուոկը, Ռոբերտ Սթիվենսը, Էմիլի Ռիչարդը, Փոլ Մակգանը և Բեն Սթիլերը, իսկ Մասատո Իբուն և Գուց Իսիմացուն կատարել են ճապոնական զինվորների դեր։ Սցենարիստ Ջեյմս Բալարդը երեկոյան խնջույքի ժամանակ կատարել է կամեո։ Դրվագներից մեկում նաև նկարվել է Էրիկ Ֆլինը, ով մանուկ հասակում եղել էր ճապոնական գերի[13]։ Նկարահանումների ժամանակ Բեն Ստիլերը որոշել է ստեղծել «Անհաջողության զինվորներ» ֆիլմը[14]։
Արտադրություն
Նախապատրաստություն
Վեպի պրեմիերայից հետո էկրանավորման իրավունքը գնեց Warner Brothers կինոընկերությունը։ Ենթադրվում էր, որ ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Հարոլդ Բեքերը, իսկ Ռոբերտ Շապիրոն կլինի ֆիլմի պրոդյուսերը։ Սցենարի սևագրությունը գրել է դրամատուրգ Թոմ Ստոփարդը Ջեյմս Բալարդի օգնությամբ։ Երբ Բեքերը լքեց նախագիծը, նրա դերը ստացավ Դեվիդ Լինը, իսկ Սթիվեն Սպիլբերգը դարձավ նկարի պրոդյուսերը։ Ավելի ուշ Լինը հիշատակեց․ «Ես աշխատել եմ սցենարի վրա շուրջ մեկ տարի և ի վերջո հրաժարվել եմ նրանից։ Ես մտածեցի, որ սցենարը շատ նման է օրագրի։ Նա լավն էր և հետաքրքիր, բայց ես այն տվեցի Սթիվին»։ Սպիլբերգը ավելի ուշ խոստովանեց, որ «Երբ ես կարդացի Դ․ Գ․ Բալարդի վեպը, ես ակամայից ցանկացա վերցնել այն»։ Սթիվեն Սպիլբերգի համար նախագիծը պետք է լիներ շատ անձնական։ Մանուկ հասակում նրա ամենասիրած ֆիլմը Դեվիդ Լինի «Կվայ գետի կամուրջ»-ն էր, որում իրադարձությունները նույնպես տեղի են ունենում ճապոնական ճամբարում։
Նկարահանումներ
Նկարի նկարահանումներն տեղի են ունեցել Elstree Studios բրիտանական ստուդիայում, ինչպես նաև Շանհայում և Իսպանիայում։ Ստեղծողներն ամբողջ Ասիայում մի վայր էին ման գալիս, որտեղ կարողանային պատկերել 1941 թվականի Շանհայը։ Ի վերջո 1985 թվականին նրանք պայմանագրեր կնքեցին Շանհայական կինոընկերությունների և China Film Co-Production Corporation-ի հետ։ Մեկ տարի տևած խոսակցություններից հետո նրանք ստացան համաձայնություն 1987 թվականի մարտին երեք շաբաթ նկարահանելու մասին։ «Արևի կայսրություն» ֆիլմը դարձել է առաջին ամերիկյան ֆիլմը, որ նկարահանվել է Շանհայում՝ 1940 թվականից հետո։ Չինական իշխանություններն թույլ տվեցին նկարահանող խմբին փոխել ճանապարհային նշաններն չինական հիերոգլիֆներով, ինչպես նաև փակել քաղաքում գտնվող մի քանի թաղամասեր։ 5 հազարից ավելի բնակիչ մասնակցել են մասսայական միջոցառումներին, անգամ նրանցից մի քանիսներն հիշեցին 40 տարի առաջ տեղի ունեցած Շանհայի պաշարումը։ Ճապոնական զինվորներն խաղացել են ազգային ազատագրման բանակի զինվորների դերը։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարվել են անգամ Տրեբուհենում, Նատսֆորդում և Սանինգդելյում։ Լինը այդ ժամանակ հաճախ այցելում էր հրապարակ, երբ նկարահանումները տեղի էին ունենում Անգլիայում։
Սպիլբերգը ցանկանում էր պատկերել դարաշրջանը՝ ներառելով այդ ժամանակների ինքնաթիռներն ու մեքենաները։ T-6 Texan չորս ինքնաթիռներ կառուցվել էին Ֆրանսիայում։ Օգտագործվել է ևս այդ ինքնաթիռի երկու մակետ։ Ֆիլմում նաև նկարվել են երեք P-51D Mustang՝ երկուսը՝ «The Fighter Collection» անգլիական հավաքածուից, մեկը՝ Old Flying Machine Company հավաքածուից։ P-51s-ը տեղ է հասել Ռեյ Հանի, նրա որդի՝ Մարկի և իրենց խմբից ևս մեկ անդամի օգնությամբ։ Ինքնաթիռներից մեկը կառավարել է վետերան Թոմ Դանահերը, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ինչպես նաև բազմաթիվ գիշերային կռիվների[15]։ Թռիչքները նկարելու բարդությունից ելնելով՝ այդ գործընթացը տևել է շուրջ 10 օր։ Օգտագործվել են նաև այլ մակնիշի ինքնաթիռներ, այդ թվում B-29, սակայն Սպիլբերգը գոհ չէր արդյունքներից, ուստի օդաչուների հետ պայմանագիր էր կնքել Տրեբուհենում կայանալիք լրացուցիչ նկարահանումներին մասնակցելու համար։
Վիզուալ էֆֆեկտներ և մոնտաժ
Վիզուալ էֆֆեկտներով և համակարգչային գրաֆիկայով, ինչպես նաև Նագասակիում տեղի ունեցած ատոմային պայթյունի դրվագով, զբաղվել է Industrial Light & Magic ընկերությունը։ Նորման Ռեյնոլդսը նկարիչ-բեմադրողն էր, իսկ Վիկ Արմսթրոնգը՝ շարժումների դեմադրողն էր։
Վերջնական մոնտաժի ժամանակ շատ դերեր կտրվել են, իսկ ճամբարային որոշ դրվագներ՝ պակասեցվել։ Այդ թվականին մեծ էկրաններ դուրս եկավ նաև փաստագրական «Չինական ոդիսական» ֆիլմը (անգլ.՝ The China Odyssey), որտեղ պատմվում էր «Արևի կայսրություն» ֆիլմի նկարահանումների մասին[16][17]։
Սաունդթրեք
Օրիգինալ պարտիտուրան գրվել է Ջոն Ուիլյամսի կողմից, իսկ ձայնագրությունը թողարկվել է 1987 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ավելի ուշ թողարկված ալբոմի տևողությունը եղել է 54 րոպե, իսկ հավաքածուի հերթականությունը չի հետևել ֆիլմի ժամանակագրությանը։
Սաունդթրեքը ստացել է BAFTA մրցանակ՝ որպես ֆիլմի համար լավագույն երգ, ինչպես նաև անվանակարգվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների համար։ 1995 թվականին «Jim’s New Life» հավաքածուն կատարվել է Boston Pops խմբի կողմից և ներառվել «Williams on Williams: The Classic Spielberg Scores» ալբոմում[18]։ «Cadillac of the Skies» հավաքածուն նույնպես կատարվել է Boston Pops-ի կողմից և ներառվել «John Williams Greatest Hits 1969–1999» ալբոմում[19]։
«Suo Gân» հավաքածուն կատարվել է «Ամվրոսիանական մանկական երգչախմբի կողմից» (ղեկ. Ջոն Մաքարտի, մենակատար՝ Ջեյմս Ռեյնբերտ)[20] և համարվում էր ավանդական օրորոցային[21]։ Անվանումը գալիս էր suo (լռություն) և cân (երգ) բառերից։
Բոլոր հավաքածուների հեղինակը Ջոն Ուիլյամսն է, բացառությամբ «Suo Gân» (Ռոբերտ Բրայն), «The British Grenadiers» (դասական մարշ) և «Chopin Mazurka Opus 17 No. 4» (Ֆրեդերիկ Շոպեն)։
Երգերի ցանկ (2014)
Սկավառակ 1
#
Անվանում
Տևողություն
1.
«Suo Gân»
3:29
2.
«Home and Hearth»
3:50
3.
«Trip Through the Crowd»
2:33
4.
«Imaginary Air Battle»
2:38
5.
«Japanese Infantry»
3:00
6.
«Lost in the Crowd»
5:44
7.
«Alone at Home»
2:43
8.
«The Empty Swimming Pool»
3:14
9.
«The Streets of Shanghai»
5:15
10.
«The Plane»
3:15
11.
«Jim’s New Life»
2:34
12.
«The Pheasant Hunt»
4:28
13.
«The British Grenadiers»
2:29
14.
«Cadillac of the Skies»
3:53
15.
«Mrs. Victor and James»
2:11
16.
«The Return to the City»
7:50
17.
«Seeing the Bomb»
4:48
18.
«Bringing Them Back»
2:41
19.
«Liberation: Exsultate Justi»
1:53
20.
«Suo Gân»
2:23
21.
«Exsultate Justi»
5:14
Диск 2
#
Անվանում
Տևողություն
1.
«Chopin Mazurka Opus 17 No. 4»
2:14
2.
«Imaginary Air Battle»
2:41
3.
«Alone at Home»
2:40
4.
«The Streets of Shanghai»
1:18
5.
«The Streets of Shanghai»
2:17
6.
«Chopin Again»
1:19
7.
«The Plane»
3:05
8.
«Cadillac of the Skies»
3:51
9.
«The Return to the City»
7:50
10.
«Exsultate Justi»
5:09
Էկրան բարձրացումը և քննադատների կարծիքներ
«Արևի կայսրությունը» թողարկվել է 1987 թվականի դեկտեմբերի 9-ին, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի դեկտեմբերի 25-ին։ ԱՄՆ-ում շահույթը կազմել է 22,4 միլիոն դոլար։ Մյուս երկրներում շահույթը կազմեց 44,46 միլիոն դոլար։ Ֆիլմը վաստակել է ընդհանուր առմամբ 66,7 միլիոն դոլար՝ ունենալով 38 միլիոն դոլարի բյուջե[22], բայց մինչև հիմա ֆիլմը համարվում է Սպիլբերգի ամենամեծ աշխատանքներից։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 82 % դրական ռեյթինգ՝ հիմնավորված 39 քննադատների արձագանքների վրա[23][24]։ Ջեյմս Բալարդը ստացված արդյունքը գնահատել է դրական և, ինչպես շատ քննադատներ, զարմացած է եղել Քրիստիան Բեյլի խաղով։ Ֆիլմը ինքնին ստացել է կինոքննադատների զվարճալի արձագանքներ։ «Time» ամսագրից Ռիչարդ Կորլիսը հայտարարել է, որ Սպիլբերգը «ստեղծել է լարվածություն ամեն մի դրվագում՝ կերպարների և էմոցիաների այլաբանության և խտության շնորհիվ»[25]։ «The New York Times»-ի տեսաբան Ջանեթ Մեսլինը հայտարարել է, որ ֆիլմը դառնում է անմոռանալի «տեսողական շքեղության, հերոսական արկածախնդրության և հսկա մասշտաբների շնորհիվ»[26]։ Ջուլի Սալամոնը՝ «The Wall Street Journal»-ից գրում է, որ ֆիլմը «Թոմ Ստոփարդի պայծառ և խելացի սցենարի շնորհիվ, Սպիլբերգը նկարել է արտակարգ ֆիլմ»[27]։ Դրան գումարած, Ջ. Հոբերմանը «The Village Voice»-ից համարում էր, որ ֆիլմի լուրջ թեման փոխանցվել է Սպիլբերգից «երեխաներին անամոթ մոտեցմանը»։
Ռոջեր Էբերտը եկավ այն եզրակացության, որ «Չնայելով այդ պատմության էմոցիոնալ պոտենցիալին, ֆիլմը այդքան էլ խղճահարություն չառաջացրեց ինձ մոտ։ Երևի ես որոշել եմ, որ այն աշխարհը, որտեղ տղան ունի հնարավորություն խաղալ ինքնաթիռներով՝ չի կարող լինել վատը»[28]։ Ջին Սիսկելը իր վարած հեռուստաշոուի ժամանակ ավելացրել է, որ «ես չգիտեմ ոչինչ այդ ֆիլմի մասին։ Այնպիսի տպավորություն է, որ այնտեղ խառնվել են պատկերներ։ Մի կողմից, եթե Սպիլբերգը ցանկացել է ցույց տալ պատերազմը երեխայի աչքերով, ապա այդ գաղափարով է նաև շարժվել Ջոն Բուրմենը իր «Հույս և փառք» ֆիլմում, որը ավելի լավն է և ավելի խիզախ է ցույց տալիս երեխայի տեսակետը պատերազմին։ Մյուս կողմից, այդ ֆիլմը արկածային ժանրի է, և կա «Ինդիանա Ջոնս»-ը Ջոն Մալկովիչի կերպարով, ով օգնում է երեխային անցնել ամբողջ պատերազմի միջոցով։ Ես չգիտեմ ինչ է Սպիլբերգը ցանկացել ցույց տալ»[29]։
Շատ քննադատներ մեղադրեցին Սպիլբերգին գլխավոր հերոսից «էմոցիոնալ հեռավորության» համար և քննադատեցին չափազանց զգայուն վերջաբանը։ «3500 կինոգրախոսություններ» գրքի կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցովի կարծիքով Սպիլբերգի ֆիլմում կա արտացոլում իր սիրած թեմայի՝ «Իսկության և երազանքի, իրականության և մտացվածի» միջև, իսկ ֆիլմի արժանիքներից մեկը՝ «Առանց զգուշացման թշնամիների վրա հայացք նետելն է»[30]։ Ջեյմս Բերարդինելին ReelViews-ից ընդգծում է սյուժեի հիմքում ընկած թեմայի արտասովորությունը։ Քննադատները «Արևի կայսրություն» ֆիլմը համեմատում են խորհրդային «Գնա և տես» ֆիլմի հետ, նկատելով, որ ֆիլմերի գլխավոր հերոսները կրում են տարբեր տոհմերի տրանսֆորմացիան[31][32][33]։
Շատ քննադատներ, ինչպիսինն է Դիսոն Հոուն «The Washington Post»-ից համարեցին, որ Սպիլբերգը չի կարողացել կապել ֆանտազիան և իրականությունը, իսկ ֆիլմում շատ հատվածներ կոտրում է տեղի ունեցածի իրականությունը։ Քննադատը դրական է գնահատում օպերատորական աշխատանքը և մոնտաժը, բայց և այդ ժամանակ գրում է, որ ֆիլմի էպիզոդները թվում են «անհեթեթ»[34]։ Հոլ Հինսոնը այդ նույն «The Washington Post»-ից խոստովանում է ռեժիսորի ճարտարարվեստությունը ուն վարպետությունը, բայց նշում է, որ Բալարդի վեպը ծանրորեն փոխանցում է իրականությունը, մինչ դեռ Սպիլբերգը չուներ երազանք «պարկել փորի վրա՝ Բալարդի սովի և մահվան հետ միաձուլվելու»[35]։
«Chicago Reader»-ի քննադատ Ջոնաթան Ռոզենբաումը իր կարծիքն է արտահայտել ասելով, որ ռեժիսորը ու սցենարիստը իրենց պատկերում հետևել են գրքի տառերին և հստակ փոխանցել գրքի ոգին[36], այնինչ ուրիշներն նկատել էին մեծ տարբերություն ֆիլմի և վեպի մեջ[37]։
Պարգևներ
Իր երկրորդ գլխավոր դերի համար՝ Բեյլը ստացել է հատուկ իր համար ստեղծված ԱՄՆ քննադատների Ազգային Խորհրդի լավագույն երիտասարդ դերասան մրցանակը։ Հենց այդ մրցանակաբաշխությանը ֆիլմը դարձել է տարվա լավագույն ֆիլմ[38]։ Ամերիկյան կինոակադեմիայի 60-րդ մրցանակաբաշխությանը ֆիլմը ներկայացվել է «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք», օպերատորական գործ, լավագույն մոնտաժ, լավագույն երաժշտություն, լավագույն ձայն և կոստյումների լավագույն դիզայն անվանակարգերում։ Բայց ոչ մի անվանակարգ չդարձավ լաուրեատ[39]։ Ֆիմը նաև չի անվանակարգվել՝ որպես լավագույն ռեժիսուրա։ Ալեն Դավիոն, ով առաջադրվել էր լավագույն օպերատորական գործ մրցանակի համար հայտարարեց, որ «ես չեմ կարող քննադատել Ակադեմիային, բայց ես շատ ցավում եմ, որ ես առաջադրվել եմ, իսկ Սթիվենը՝ ոչ։ Եթե Սթիվենը չստեղծեր այս ֆիլմը՝ հիմա մեզանից ոչ ոք այստեղ չէր լինի»։ Ֆիլմը պարգևատրվել է՝ որպես լավագույն օպերատորական գործ, լավագույն ձայն և երաժշտություն՝ Բրիտանական կինոակադեմիայի 42-րդ մրցանակաբաշխությանը։ Նաև ներկայացվել է նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք, կոստյումների դիզայն և լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում[40]։ Իր աշխատանքի համար Սպիլբերգը հպարտ էր զգում Ամերիկայի ռեժիսորների՝ Հիլդիայի մրցանակի նոմինանտ դառնալով[41], իսկ Ալեն Դավիոն ստացել է Ամերիկացի կինոօպերատորների հասարակության մրցանակ[42]։ Ֆիլմը նաև անվանակարգվել է որպես լավագույն ֆիլմ (դրամա), լավագույն երաժշտություն՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի 45-րդ մրցանակաբաշխությանը[43]։ Ջոն Ուիլյամսը եղել է Գրեմի մրցանակի նոմինանտ[44]։
Ֆիլմը ստացել է Սուրբ Քրիստոֆերի մրցանակ՝ որպես լավագույն ֆիլմ, Սթիվեն Սպիլբերգը եղել է Դավիդ դի Դոնատելոյի մրցանակի նոմինանտ՝ որպես լավագույն օտարերկրյա ռեժիսոր և դարձել է Կանզաս-սիթի քաղաքի քննադատների հասարակության մրցանակի տեր՝ լավագույն ռեժիսյուրայի համար։ Ֆիլմը ստացել է մրցանակներ ԱՄՆ կինոքննադատների խորհուրդից՝ որպես լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսյուրա և երիտասարդ դերասանների կողմից դերերի լավագույն կատարում։ Ալեն Դավիոն դարձել է երկրորդը լավագույն ռեժիսյուրայի համար Նյու Յորքի քննադատների հասարակության կողմից անվանակարգում։ Ֆիլմը ստացել է մրցանակ՝ որպես լավագույն ընտանեկան ֆիլմ (դրամա), իսկ Քրիստիան Բեյլը դարձել է դափնեկիր՝ լավագույն երիտասարդ կինոդերասան անվանակարգում[45]։
Keluaran 3Kitab Keluaran lengkap pada Kodeks Leningrad, dibuat tahun 1008.KitabKitab KeluaranKategoriTauratBagian Alkitab KristenPerjanjian LamaUrutan dalamKitab Kristen2← pasal 2 pasal 4 → Keluaran 3 (disingkat Kel 3) adalah pasal ketiga Kitab Keluaran dalam Alkitab Ibrani dan Perjanjian Lama di Alkitab Kristen. Termasuk dalam kumpulan kitab Taurat yang disusun oleh Musa.[1] Pasal ini berisi kisah pengutusan Musa oleh Tuhan melalui peristiwa Semak duri berapi, di mana Tuh...
Al-Jamia-tus-Salafiah (Markazi Darul-Uloom) جامعة السلفية فاراناسي الهندTypeIslamic universityEstablished1966PresidentMaulana Shahid JuanidLocationVaranasi, Uttar Pradesh, IndiaCampusSemi-UrbanNicknameJamia SalfiaVaranasi Salafiah UniversityWebsitealjamiatussalafiah.org Part of a series on: Salafi movementSab'u Masajid, Saudi Arabia Theology and Influences Salaf Muhammad Sahabah Tabi'un Taba al-Tabi'in Ahl al-Hadith Ahmad ibn Hanbal Ibn Hazm Ibn Taymiyyah Ibn Qayyim a...
Cet article est une ébauche concernant une localité italienne et l’Émilie-Romagne. Vous pouvez partager vos connaissances en l’améliorant (comment ?) selon les recommandations des projets correspondants. Consultez la liste des tâches à accomplir en page de discussion. Langhirano Administration Pays Italie Région Émilie-Romagne Province Parme Code postal 43013 Code ISTAT 034018 Code cadastral E438 Préfixe tel. 0521 Démographie Gentilé langhiranesi Population 9...
← 2012 2020 → Eleição municipal de Cubatão em 2016 2 de outubro de 2016Primeiro turno Prefeito de Cubatão Titular Márcia Rosa PT Eleito Ademario[1] PSDB A eleição municipal de Cubatão em 2016 foi realizada em 2 de outubro de 2016 para eleger um prefeito, um vice-prefeito e 15 vereadores no município de Cubatão, no Estado de São Paulo, no Brasil.[2] O prefeito eleito foi Ademario da Silva Oliveira (PSDB), com 41.53% dos votos válidos, garantindo vitória logo no prim...
Autonomous republic of Uzbekistan Qaraqalpaqstan redirects here. For the town, see Qaraqalpaqstan (town). Autonomous republic in UzbekistanRepublic of KarakalpakstanQaraqalpaqstan Respublikası / Қарақалпақстан Республикасы (Karakalpak)Qoraqalpogʻiston Respublikasi / Қорақалпоғистон Республикаси (Uzbek)Autonomous republic FlagEmblemMotto: Jayxun jaģasında ósken bayterek (Karakalpak)Anthem: Qaraqalpaqstan Respublikasın
Shrub in the family Proteaceae from the Western Cape of South Africa Leucospermum praecox Conservation status Vulnerable (IUCN 3.1)[1] Scientific classification Kingdom: Plantae Clade: Tracheophytes Clade: Angiosperms Clade: Eudicots Order: Proteales Family: Proteaceae Genus: Leucospermum Species: L. praecox Binomial name Leucospermum praecoxPhillips, 1910[2] Leucospermum praecox is an evergreen, rounded, upright shrub of up to 3 m (9 ft) high, and 4 m...
American musician This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Esquerita – news · newspapers · books · scholar · JSTOR (June 2014) (Learn how and when to remove this template message) EsqueritaEsquerita in the 1950s-60s(?), photographer unknownBackground informationBirth nameEskew Reeder, Jr.Also known as...
Azerrail BakuFull nameAzerrail BakuFounded2001GroundPalace of Hand Games(Capacity: 2500)Chairman Dagistan HuseynovManager Eldar YusubovCaptain Aynur ImanovaLeagueAzerbaijan Superleague2022-231stUniforms Home Away Azerrail Baku (Azerbaijani: Azərreyl Bakı) is an Azerbaijani women's volleyball club based in Baku. Azerrail is a four-time champion of Azerbaijan Superleague and the winner of CEV Cup in 2002 and Challenge Cup in 2011. History Azerrail was founded in 2001 in Baku, Azerbaijan. Unde...
Allied plan to invade mainland Japan, WWII Invasion of Japan redirects here. For the failed Mongol invasion attempts, see Mongol invasions of Japan. Soviet invasion of Japan redirects here. For Soviet invasion of Manchuria under Japanese rule, see Soviet invasion of Manchuria. Operation DownfallPart of the Pacific WarLocationMainland JapanPlannedBefore August 1945Planned byChester NimitzDouglas MacArthurJoint Chiefs of StaffCommanded byDouglas MacArthurObjectiveDefeat the Empire of ...
For the Elliot Goldenthal musical score, see Batman Forever (score). 1995 soundtrack album by various artistsBatman Forever: Music from the Motion PictureSoundtrack album by various artistsReleasedMay 30, 1995[1]RecordedSeptember 1994−March 1995Length59:28LabelAtlanticProducerRZABatman soundtracks chronology Batman Returns(1992) Batman Forever: Music from the Motion Picture(1995) Batman Forever (score)(1995) Singles from Batman Forever Hold Me, Thrill Me, Kiss Me, Kill MeRel...
OPS-4 is an unflown Soviet space station, expected to be a fourth in the secret Almaz military program. It was initially planned for launch in late 1977, but delays in readiness of the TKS spacecraft caused this date to be shifted. By December 1978 cosmonauts were training for OPS-4 with an estimated launch date of December 1980, but the Almaz program was formally cancelled in February 1979.[1][2] Spacecraft OPS-4 underwent several technical and design changes. The aft docking...
Повний залп лінкора «Айова» з дев'яти 406-мм (гармат 16/50 Mark 7) та шести 127-мм (5/38 Mark 12) гармат головного калібру під час навчань після модернізації та введення до строю 15 серпня 1984. Район Пуерто-Рико Фрагмент нижньої батареї «Вікторі». Королівський військово-морський флот Вели...
Ongoing COVID-19 viral pandemic in Denmark This article is about the COVID-19 pandemic affecting Denmark. For autonomous territories of Denmark, see COVID-19 pandemic in the Faroe Islands and COVID-19 pandemic in Greenland. This article needs to be updated. Please help update this article to reflect recent events or newly available information. (February 2022) You can help expand this article with text translated from the corresponding article in Italian. (March 2023) Click [show] for im...
Egyptian footballer (born 1984) This biography of a living person needs additional citations for verification. Please help by adding reliable sources. Contentious material about living persons that is unsourced or poorly sourced must be removed immediately from the article and its talk page, especially if potentially libelous.Find sources: Walid Soliman footballer – news · newspapers · books · scholar · JSTOR (November 2019) (Learn how and when to...
Eastern Orthodox or Eastern Catholic entity directly subordinated to a primate or Synod Part of a series onChristianity JesusChrist Nativity Baptism Ministry Crucifixion Resurrection Ascension BibleFoundations Old Testament New Testament Gospel Canon Church Creed New Covenant Theology God Trinity Father Son Holy Spirit Apologetics Baptism Christology History of theology Mission Salvation Universalism HistoryTradition Apostles Peter Paul Mary Early Christianity Church Fathers Constantine Counc...
2012 single by Monica and BrandyIt All Belongs to MeSingle by Monica and Brandyfrom the album New Life ReleasedFebruary 13, 2012Length4:04LabelRCASongwriter(s)Rico LoveEarl HoodEric Goudy IIProducer(s)Rico LoveEarl & EMonica singles chronology Until It's Gone(2011) It All Belongs to Me(2012) Without You(2012) Brandy singles chronology Talk to Me(2010) It All Belongs to Me(2012) Put It Down(2012) It All Belongs to Me is a duet by American recording artists Monica and Brandy. Writte...
Vicariato apostolico della SassoniaVicariatus apostolicus SaxoniaeChiesa latina Erezione1743 o 1763 Soppressione21 giugno 1921soppresso e unito alla diocesi di Meißen, che nel 1979 ha assunto il nome di diocesi di Dresda-Meißen Dati dall'Annuario pontificio (ch · gc?) L'ultimo vicario apostolico di Sassonia, Franz Löbmann, 1915-1920. Il vicariato apostolico della Sassonia (in latino: Vicariatus apostolicus Saxoniae),[1] o anche vicariato apostolico del regno di Sa...