Արևելյան և Արևմտյան ափերի միջև մրցակցությունը 1990-ականների կեսերին տեղի ունեցած հակամարտություն է ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափերի հիփ հոփ արտիստների և երկրպագուների միջև[1]։ Վեճի կենտրոնում էին արևելյան ափի ռեփեր The Notorious B.I.G.-ը (և նրա լեյբլ Bad Boy Records-ը) և արևմտյան ափի ռեփեր Թուփաք Շաքուրը (և նրա լեյբլ Death Row Records-ը), որոնք սպանվել են կես տարվա տարբերությամբ։ Օրլանդո Անդերոսնը (նույն ինքը Բեյբի Լեյնը) մեղադրվել է Շաքուրի մահվան մեջ, սակայն նրան սպանել են 1998 թվականի գարնանը[2]։ Լոս Անջելեսից դետեկտիվ Գրեգ Քադինգը հետաքննության ընթացքում պարզել է, որ The Notorious B.I.G.-ին սպանել է Ուորդել «Պուչի» Ֆոուսը (անգլ.՝ Wardell «Poochie» Fouse)՝ Շուգ Նայթի գործընկերը։ Ուորդելը մահացել է 2003 թվականի հուլիսի 24-ին այն բանից հետո, երբ Կոմփթոնում մոտոցիկլետ վարելիս թիկունքից կրակոց է ստացել։ Քադինգը կարծում է, որ Նայթը վարձել է Ուորդելին իր ընկերուհու՝ Թերեզա Սվոնի միջոցով, որպեսզի սպանի The Notorious B.I.G.-ին և վրեժ լուծի Շաքուրի մահվան համար[3], որը Քադինգը պնդում է, որ սպանվել է Շոն Քոմսի հրամանով[4]։
Նախապատմություն
Հիփ հոփը որպես ենթամշակույթ առաջացել է 70-ականներին Նյու Յորքի փողոցներում[5][6][7], որի արդյունքում 80-ականների ընթացքում Արևելյան ափի հիփ հոփը մնաց ժանրի առաջատար ոճը[8]։ Սակայն 80-ականների վերջին ունկնդիրների ուշադրությունը աստիճանաբար թեքվեց դեպի Կալիֆոռնիայի ռեփերները, որոնցից ամենահայտնիները դարձան Ice-T-ն, MC Hammer-ը և N.W.A-ը[8]։ Սա դժգոհություն առաջացրեց արևելյան ռեփերների շրջանում և սկսվեց թշնամություն․ 1991 թվականին ռեփեր Թիմ Դոգը թողարկել է «Fuck Compton» երգը, որը հանդիսանում է N.W.A. խմբի և Կալիֆոռնիայի այլ արտիստներին ուղղված դիսը[9][10][11]։ Կոմփթոնից ռեփեր Tweedy Bird Loc-ը Թիմ Դոգին պատասխան թողարկում է «Fucc The South Bronx» դիսը։
1992 թվականի վերջին ռեփեր և բիթմեյքեր Dr. Dre-ն Death Row լեյբլի միջոցով թողարկում է իր դեբյուտային՝ «The Chronic» ալբոմը[12], որը հաջորդ տարվա ընթացքում ստանում է եռակի պլատինե կարգավիճակ[13]։ 1993 թվականի վերջին նույն լեյբլի ներքո թողարկվում է Լոնգ Բիչից ռեփեր Սնուփ Դոգի դեբյուտային՝ «Doggystyle» ալբոմը, որը արժանացել է բազմապլատինե կարգավիճակի[14][15]։ Այսպիսով, 1994 թվականի սկզբին Dr. Dre-ի և Շուգ Նայթի գլխավորած Death Row լեյբլը առաջատարի տեղ զբաղեցրեց Արևմտյան ափում[16][17]։
Ափերի կոնֆլիկտ
Bad Boy-ը Death Row-ի դեմ
1993 թվականին ռեփեր Փաֆ Դեդդին Նյու Յորքում հիմնում է Bad Boy Records ձայնագրման լեյբլը[18][19]։ Հաջորդ տարի լեյբլում դեբյուտ է ունենում Բրուքլինից երիտասարդ ռեփեր The Notorious B.I.G.-ը (նաև հայտնի է որպես Biggie Smalls)[20] և Craig Mack-ը, որոնց աշխատանքնրը առևտրային հաջողության հասավ և թվում էր, թե վերակենդանացրել է Արևելյան ափի հիփ հոփը[21]։
Այդ ժամանակ կալիֆոռնիացի ռեփեր Թուփաքը (ծնված Նյու Յորքում), ով Նոտորիուսի գլխավոր մրցակիցն էր, հրապարակայնորեն մեղադրեց նրան և պրոդյուսեր Շոն Քոմսին 1994 թվականի նոյեմբերի 30-ին Նյու Յորքի ձայնագրման ստուդիայում Թուփաքի վրա հարձակվելու մեջ[9][22][23][23][24]։ Այդ ժամանակ Բիգգին թողարկում է «Who Shot Ya?»-ն, որը թողարկվել է «Big Poppa» սինգլի հետ միասին և որոնք ձայնագրվել են դեռ հարձակումից առաջ (ըստ Բիգգիի և Քոմսի)[25], այնուամենայնիվ, ռեփերների մեծամասնությունը «Who Shot Ya?»-ն ընկալեց որպես ծաղր Թուփաքի նկատմամբ[26][27]։
1995 թվականի օգոստոսին Death Row-ի սեփականատեր Շուգ Նայթը Source Awards մրցանակաբաշխության իր ելույթի ընթացքում որոշ վիրավորական արտահայտություններ է կատարել, որոնք ուղղված էին Քոմսի գործունեությանը[28][29]։ Եվ թեև նրա ելույթը աջակցության արժանացավ հանրության կողմից, այնուամենայնիվ, սա լեյբլների կոնֆլիկտի սկիզբն էր[30]։
Լարվածությունը սրվել է Ատլանտայից պրոդյուսեր Ջերմեյն Դյուփրիի խնջույքի ժամանակ, որին ներկա են եղել երկու լեյբլների սեփականատերերը։ Այնտեղ Նայթի մտերիմ ընկերոջը կրակել են ձեռքին, և Death Row-ի սեփականատերը մեղադրել է Քոմսին հանցագործությանը մասնակցելու մեջ[22][31][32]։ Նույն տարում Նայթը 1,4 միլիոն դոլար գրավ վճարեց Թուփաքի համար, ով Death Row Records-ի հետ պայմանագիր էր կնքել[33]։ Հոկտեմբերին ռեփերը միացավ լեյբլին՝ Bad Boy-ի հետ ունեցած վեճի ընթացքում։
2Pac և Biggie Smalls
Who shot ya? Separate the weak from the obsolete, hard to creep them Brooklyn streets.
Թուփաքը Outlawz խմբի հետ համատեղ թողարկել է «Hit 'Em Up» երգը, որը ուղղված էր ոչ միայն Bad Boy-ի արտիստներին, այլ նաև Շաքուրի այլ թշնամիների՝ Mobb Deep, Chino XL, Լիլ Քիմ[34]։ 1995-1996 թվականներին Շաքուրը Բիգգիին և նրա ընկերներին ուղղված ևս մի քանի դիս երգեր է թողարկում, որոնցին են՝ Նասը, Ջեյ Զին, LL Cool J-ն և այլոք[35][36]։ Թուփաքի հետ միասին ելույթ են ունեցել նաև նրա գործընկերներ Սնուփ Դոգը, Tha Dogg Pound-ը և ուրիշներ։ Արդյունքում, երկու ռեփերների միջև հակամարտությունը վերածվեց ափերի միջև պատերազմի, որին մասնակցում էին նույնիսկ արտիստների երկրպագուները[21][37][38]։
Ի պատասխան Թուփաքի՝ արևելյան ռեփերներից չափազանց շատ դիսեր են ուղղվել, որոնք խաթարել են նրա հեղինակությունը։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին նա կռվի մեջ է մտել Օրդլանդո Անդերսոնի հետ, որը Southside Compton Crips հանցախմբի անդամ էր։ Դրանից հետո նրա վրա մահափորձ է իրականացվել և սեպտեմբերի 13-ին ռեփերը, գիտակցության չգալով, մահացել է։
Թվում էր, թե ափերի միջև թշնամանքը նվազել է, սակայն 1997 թվականի մարտի 9-ին սպանվում է Բիգգին՝ այնպես, ինչպես իր մրցակիցը[39]։
Կոնֆլիկտի ավարտ
Բիգգիի սպանությունը հասարակության ուշադրությունը հրավիրեց, այսպես կոչված, «ռեփ պատերազմին» և հաշտության կոչ արեց երկու կողմերին։ Երկու ափերի ռեփերներ, ինչպիսիք են Սնուփ Դոգը, Chuck D-ն, Doug E. Fresh-ը և այլոք, մասնակցեցին Չիկագոյում Լուի Ֆարախանի կողմից կազմակերպված գագաթնաժողովին, որտեղ նրանք ստորագրեցին միասնության պայմանագիր, որը ներառում էր համատեղ համերգային շրջագայություն և ալբոմ։
Հետագայում բազմիցս մեջբերվել են ռեփերների սպանության վարկածները՝ Թուփաքի մարդասպանների թվում են Օրլանդո Անդերսոնը, Քոմսի մարդիկ և, ամենից առաջ, Շուգ Նայթը։ Բիգիի մարդասպանների թվում են նրա թիկնապահները։ Շուգ Նայթը հայտարարել է, որ հենց նա է «պատվիրել» ռեփերին։ Սակայն, այս հանցագործությունները մինչ օրս բացահայտված չեն։
↑ 22,022,1«The Homeboy as Mogul, And the Mogul as Rapper». NY Times. 1997 թ․ հուլիսի 20.
↑ 23,023,1«A History of Modern Music: Part three: Hip-hop and R&B: 35. The death of Tupac Shakur and Biggie Smalls, 1996 - 1997». The Guardian. 2011 թ․ հունիսի 13.
↑«Ex-LAPD detective: 'Suge Knight and P Diddy were behind hits on Biggie and Tupac'». NME. 2011 թ․ հոկտեմբերի 4.
↑«Big Life: The rise and fall of Biggie Smalls». The Guardian. 2009 թ․ հունվարի 31.
↑«Gangsta rap: East Coast vs West Coast». New Straits Times. 1997 թ․ մայիսի 21.
↑«Requiem for a Gangsta». Newsweek. 2997 թ․ մարտի 24.
↑«A Source Of Trouble Shots, suits & shaky circulation threaten to rip apart hip-hop mag». Daily News NY. 2005 թ․ օգոստոսի 3.
↑«The Turbulent Life and Times Of a Rap Mogul». The Washington Post. 2007 թ․ հունիսի 17.
↑«THE RAP COLUMN : NOTORIOUS WINS B.I.G., MINOR REGIOAL FRACAS AMONG HIGHLIGHTS OF AWARDS». Billboard. 1995 թ․ օգոստոսի 26.
↑«MTV party shooting revives rap wars». The Times. 2005 թ․ օգոստոսի 29.
↑«Police probe Puff Daddy on Atlanta killing». The Sunday Times. 2001 թ․ հունվարի 28.
↑«Tupac Shakur out on $ 1.4-million bail». St. Petersburg Times. 1995 թ․ հոկտեմբերի 14.