Արևելյան Բեռլին
| - | |
|
|
Քարտեզ
|
|
Արևելյան Բեռլին (գերմ.՝ Ost-Berlin), պետական կազմավորում, որը գոյություն է ունեցել 1948-1990 թվականներին, մտնում էր ԳԴՀ կազմի մեջ 1949-1990 թվականներին։ Պաշտոնապես կոչվում էր Բեռլին, մայրաքաղաք ԳԴՀ, խորհրդային քարտեզների վրա նշվում էր, ուղղակի «Բեռլին»- ի տարբերություն "Արևելյան Բեռլինի"։ ԳԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնն էր համարվում Ալեքսանդերպլաց հրապարակը, գլխավոր փողոցը՝ Ունտեր-դեն-Լինդենը։ Արևմուտքի կողմից այդ փողոցը հասնում էր Բրենդերբուրգյան դարպասին, որոնց ետևում արդեն արևմտյան Բեռլինն էր, որն ներառել էր հետպատերազմյան երեք սեկտորներ՝ ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական[1]։
Պատմություն
Մեծ Բեռլին
Մինչև 1946 թվականը Մեծ Բեռլինը համարվում էր Պրուսիայի գավառներից մեկը։ Պրուսիայի վերացումից հետո, Բեռլինը չմտավ ոչ մի օկուպացիոն գոտիների մեջ, այլ բաժանվեց չորս սեկտորների՝ ամերիկյան, բրիտանական, խորհրդային և ֆրանսիական։
Մեծ Բեռլինի մասնատում
Քանի որ Բեռլինը մինչ այդ չուներ Սահմանադրություն և քաղաքային ժողովի հանձնակատարների գործունեության ժամկետները որևէ կերպ սահմանված չէին, դատավորը նշանակեց ընտրությունները 1948 թվականի դեկտեմբերի 5-ին։ ՍԵՊԳ կուսակցության անդամները այդ ժամկետների հետ չհամաձայնվեցին և կազմավորեցին դեմոկրատական դատ, որը ընդունվեց բոլոր խորհրդային սեկտորների կողմից։
Արևելյան Բեռլինի ինտեգրումը ԳԴՀ (1948—1952)
Արևելյան Բեռլինի տնտեսական դաշինք կնքեց խորհրդային մյուս գրաված գոտիների հետ։ Դաշինքի պայմաններով գերմանական «Թողարկվող բանկը» (Issuing bank) իր դրոշմանիշով ընդհանուր դրամ թողարկեց, իսկ հենց բանկը տեղափոխվեց Արևելյան Բեռլինի։ ԳԴՀ-ին միացան 5 խորհրդային գրաված գոտիները, ինչից հետո Արևելյան Բեռլինը ԳԴՀ-ի հետ նաև քաղաքական դաշինք կնքեց։ Դաշինքը իրավունք էր տալիս ԳՀԴ-ին Ազգային Պալատում ունենալ մի քանի պատգամավոր՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։
Պատկերասրահ
-
Զատկի կիրակի 1988 Հեռուստաաշտարակի հրապարակ
-
Կարլ Մարկսի շենք
-
Լենին
-
ԳԴՀ- նախկին նախարարների խորհրդ
-
Տրեպտով այգի
-
Սրճարան Մոսկվա
-
Հանրապետության պալատի ապամոնտաժում
-
Նոր Սինագոգ
-
"Hochhaus" Առաջին բարձրահարկ շենք
-
Լյուքսեմբուրգ
-
Late-1980s GDR Բազմաբնակարանային շենք
-
Ստրատսբուրգյան պալատ կոնստրուկտիվիզմ ոճով
-
Պրոլետարական հերոս
-
Գերհարդ Բեհրենդթի
-
Բոդե թանգարան, 1956
-
Արևելյան Գերմանիայի պահակախումբը ստուգում է մուտք գործող մեքենաները, 1975
-
Շվեցարիայի դեսպանատուն, Արևելյան Բեռլին, 1975
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ