Արմենակ (- 1915), հայ բժիշկ, դեղագործ։
Կենսագրություն
Արմենակը ծնվել է Բրուսա նահանգի կենտրոն Բրուսա քաղաքում։ Դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։
1915 թվականին գնդակահարվել է Բրուսա քաղաքի մոտակա Ադըրնազ գյուղում։
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։