Պատմվածքը պատմում է մի ծեր արագիլի մասին, ով ապրում է մի լճի մոտ և իր ծերության պատճառով չի կարողանում ձուկ բռնել։ Այդ պատճառով նա օրերով սոված է մնում[2]։ Մի օր նա որոշում է խաբել ձկներին և ասել, որ նրանց լիճը պետք է հողով լցնել։ Նա ասում է, որ ինքը նրանց կարող է տեղափոխել մեկ այլ լիճ։ Բոլոր ձկներին նա տանում էր և ուտում։ Հերթը հասնում է խեցգետնին։ Արագիլը նրան տանում է հեռու մի տեղ և փորձում ուտել, բայց նա կտրում է արագիլի վիզը և հետ է վերադառնում է իր մայր լիճ։