Արա Դավիթի Սողոմոնյան (դեկտեմբերի 12, 1929(1929-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 1961(1961-03-09)), թատրոնի և կինոյի հայ դերասան։
Կենսագրություն
Արա (Արիկ) Սողոմոնյանը ծնվել է 1929 թվականին դեկտեմբերի 12-ին Երևանում, ջութակահար Դավիթ Հովհաննեսի Սողոմոնյանի և դաշնակահար Եվգենյա Արկադիի Խոսրովյանի ընտանիքում[1]։
1952 թվականին ավարտել է Լենինգրադի Օստրովսկու անվան պետական թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (պրոֆեսոր Լ.Ֆ. Մակարևի արվեստանոց): Աշխատել է Լենինգրադի պետական մարզային դրամատիկական թատրոնում, Գերմանիայում Խորհրդային ուժերի դրամատիկական թատրոնում, Երեւանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում[1]։
Ամուսնացած է եղել անվանի դերասան Արշակ Բուրջալյանի դստեր՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Մագդա Բուրջալովայի հետ։ Միասին բնակվել են Կամոյի (Հին Երևանցու) փողոցի անկյունային քառահարկ շենքում։
Վաղամեռիկ դերասանը հասցրել է նկարահանվել Հայֆիլմի մի քանի ֆիլմերում։ Ժողովրդի կողմից հատկապես սիրվել է Առաջին սիրո երգը ֆիլմում նրա կերտած սիրահար հեռագրիչ Օնիկի կերպարը[1]։
Դերերը կինոյում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ