Արա Գասպարյան (1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Կենսագրություն
Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցը։ 1988–1993 թթ. ուսանել է Հայկական պետական Մանկավարժական համալսարանում՝ պատմաբան-իրավագետ մասնագիտությամբ, 1993–1996 թթ.՝ Ռուսաստանի Դաշնություն Մոսկվայի Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայում։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը՝ քաղաքագետ, միջազգայնագետ մասնագիտությամբ։ 2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ,,Սևծովյան նեղուցների հիմնախնդիրը՛՛ թեմայով։ 2003 թվականից դասախոսում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում։ 2009 թվականից աշխատում է Հայաստանի անվտանգության խորհրդի աշխատակազմում։
Երկեր
- Ֆրանսիան Նապոլեոն Բոնապարտի կառավարման տարիներին (1799-1814), Երևան, 2013, 48 էջ։
- Ներքաղաքական զարգացումները Մեծ Բրիտանիայում (XVIII դարի վերջ - XIX դարի սկիզբ), «Պատմություն հարցեր (Տարեգիրք)», խմբ. Ալբերտ Ստեփանյան, Երևան, 2009:
- Սևծովյան նեղուցների խնդիրը խորհրդա-թուրքական հարաբերությունների համատեքստում, «Կանթեղ (գիտական հոդվածների ժողովածու)», Երևան, 2005, թիվ 1։
- Սևծովյան նեղուցների խնդիրը սառը պատերազմի սկզբում, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 2004, թիվ 2, էջ 160-170։ - http://ysu.am/files/14_Gasparyan_A._S.11+.pdf Արխիվացված 2018-09-20 Wayback Machine
- Առաջին աշխարհամարտի ավարտը և Սևծովյան նեղուցների խնդիրը 1918-1923 թթ., «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 2004, թիվ 1, էջ 187-195։ - http://ysu.am/files/2004-1(187).pdf Արխիվացված 2017-11-18 Wayback Machine
Գրականություն
Արտաքին հղումներ