Աստղային փոշու մասին հիշողությունները
Աստղային փոշու մասին հիշողությունները անգլ.՝ Stardust Memories |
---|
| Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | հումորային դրամա, կինոնմանակում, դրամա և ջազ |
---|
Թվական | 1980, հունվարի 22, 1981[1], սեպտեմբերի 26, 1980[2] և հոկտեմբերի 10, 1980[2] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Վուդի Ալլեն |
---|
Պրոդյուսեր | Ռոբերտ Գրինհաթ |
---|
Սցենարի հեղինակ | Վուդի Ալլեն |
---|
Դերակատարներ | Շառլոտա Ռեմփլինգ, Ջեսիկա Հարպեր, Մարի-Քրիստին Բարո, Վուդի Ալլեն, Թոնի Ռոբերտս, Դենիել Սթերն, Էմի Ռայթ, Շերոն Սթոուն, Ֆիլոմենա Սպանիոլո, Հելեն Հենֆթ, Լեոնարդո Չիմինո, Ջոն Ռոթմեն[3], Արմին Շիմերման[3], Ջեք Ռոլինս[3], Լարեյն Նյուման[3], Լուիզա Լասեր[3], Բրենթ Սպայներ[3], Սինթիա Գիբ[3], Ջեյմս Օտիս[3], Ջուդիթ Քրիսթ[3], Ռոյ Բրոքսմիթ[3], Էն դե Սալվո[3] և Էլի Մինց[3] |
---|
Օպերատոր | Գորդոն Ուիլիս |
---|
Երաժշտություն | Դիք Հայմեն |
---|
Մոնտաժ | Սյուզան Է․ Մորս |
---|
Նկարահանման վայր | Նյու Ջերսի |
---|
Տևողություն | 89 րոպե |
---|
Բյուջե | 10 000 000 $[4] |
---|
Շահույթ | 10 389 003 $[4] |
---|
«Աստղային փոշու մասին հիշողությունները» կամ «Աստղային հիշողություններ» (անգլ.՝ Stardust Memories), 1980 թվականի ամերիկյան սև-սպիտակ տրագիկոմեդիա։ Ֆիլմը ծաղրում է Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես» կինոժապավենը[5]։ Վուդի Ալենի վերջին ֆիլմն է, որը նկարահանվել է United Artists ստուդիայում[5]։
Սյուժե
Սենդի Բեյթսը կատակերգական հայտնի ռեժիսոր է։ Նա ուզում էր սկսել նկարահանել ավելի լուրջ ֆիլմեր, բայց բազմաթիվ երկրապագուներ սպասում էի միայն կատակերգություն։ Բացի այդ Սենդին «պայթում է» իր երկու կանանց միջև՝ Դենիզի և Իզաբելի, որոնցից յուրաքանչյուրն ուներ տարբեր բնավորություններ, ապա ռեժիսորը հաղթահարում է իր հիշողությունները կապված նախկին սերերի հետ, և դառնում Դորիի նման ուրախ և անմիջական։
Որոշելով հանգամանորեն խորհել իր կյանքի՝ ներկայի, անցյալի և ապագայի մասին՝ Սենդի Բեյթսը շաբաթվա վերջին մեկուսանում է հյուրանոցի համարում, մինչև գա կինոփառատոնի ժամանակ ու ներկայացնի իր ֆիլմերը։
Դերերում
- Վուդի Ալլեն - Սենդի Բեյթս
- Շառլոտա Ռեմփլինգ - Դորի
- Ջեսիկա Հարպեր - Դեյզի
- Մարի-Քրիստին Բարո - Իզաբել
- Թոնի Ռոբերթս - Թոնի Ռոբերթս
- Էմի Ռայթ - Շելի
- Հելեն Հանֆթ - Վիվիան Օրկին
- Ջոն Ռոթման - Ջեք Էբել
- Ջուդիտ Ռոբերթս - երգչուհի
- Դենիել Սթերն - դերասան
Էպիզոդներում
- Շերոն Սթոուն - գնացքի աղջիկը (առաջին անգամ էկրանում)
- Բրենթ Սպայներ - Սենդի Բեյթսի երկրպագուներից մեկը (առաջինը մեծ էկրաններում, ավելի ուշ հայտնի դարձավ Դեյտա անդրոիդի «Աստղային ճանապարհ։ Հետևյալ սերունդ» սերիալում խաղալու ժամանակ)
- Լորեն Նյուման - պրոդյուսեր Սենդի Բեյթսի օգնական (ցանկում նշված չէ, հետագայում հայտնի դարձավ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի մշտական հաղորդավար լինելու ժամանակ)
- Լուիզա Լացեր - Սենդի Բեյթսի քարտուղարուհի (ցուցակում նշված չէ, Վուդի Ալլենի նախկին կինը)
Ստեղծում
Ֆիլմի անունը առաջացել է «Stardust» (1927) ջազային կոմպոզիցիայի անվանումից։ 1931 թվականին Լուի Արմսթրոնգը կատարեց այն, և Stardust-ին երեք անգամ ավելացրեց oh, memory բառերը։ Մանտաժելով իր ֆիլմերը՝ Ալլենը միշտ լսում էր հին աուդիոձայնագրություններ, հատկապես գերադասում էր ջազը։ Այդ ժապավենում նա առաջինը սաունդթրեքում ներառել է այդ ձայնագրությունները (1920-ական և 1930-ական ջազային երաժշտություններ)[5]։
Ֆլմի աշխատանքային անվանումը եղել է «Woody Allen No. 4»: Թղթակցին Ալլենը հայտնեց, որ ինքը դեռ արժանի չի «8½» ֆիլմին[5][6]։
Ծանոթագրություններ
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 IMDB — trivia
- ↑ Оригинальный текст: I am not even half of the Fellini of 8½
Գրականություն
Արտաքին հղումներ
|
|