Աստերոիդների ընտանիքներ, աստերոիդների խմբեր, որոնք ունեն մոտավորապես նույն ուղեծրային հատկանիշներ, օրինակ՝ այնպիսիք, ինչպիսին են մեծ կիսաառանցքը, էքսցենտրիսիտետը և ուղեծրի թեքումը։ Ընտանիքի կազմի մեջ մտնող աստերոիդները, որպես կանոն, հանդիսանում են նախկինում իրար բախված ավելի խոշոր աստերոիդների բեկորներ։
Առանձնահատկություններ
Մեծ ընտանիքները կարող են պարունակել հարյուրավոր խոշոր աստերոիդներ ինչպես նաև բազմաթիվ փոքրերը, որոնց մեծ մասը, հնարավոր է դեռ հայտնաբերված չեն։ Ավելի փոքր ընտանիքները կարող են պարունակել ընդամենը մոտ մեկ տասնյակ համեմատաբար խոշոր աստերոիդներ։ Հիմնական աստերոիդների գոտու աստերոիդների համարյա մեկ երրորդ մասը (33 % - 35 %) պատկանում են այս կամ այն խմբերին։
Այս պահի դրությամբ հայտնաբերված է մոտ 20 - 30 աստերոիդների ընտանիքներ (պաշտոնապես ընդունվում են գիտական հանրության կողմից) և մի քանի տասնյակ ավելի փոքր խմբեր, որոնք դեռ չեն ընդունվում պաշտոնապես։ Ընտանիքների մեծ մասը գտնվում է աստերոիդների հիմնական գոտում, սակայն կան նաև այնպիսինները, որոնք գտնվում են այս գոտուց դուրս, օրինակ՝ Պալասի ընտանիքը, Հունգարիայի ընտանիքը, Ֆոկեայի ընտանիքը։
Ընտանիքները ենթադրաբար հանդիսանում են իրաի հետ բախված և բեկորների վերածված խոշոր աստորոիդների մասեր։ Մեծ մասամբ բախման արդյունքում առաջնային աստերոիդները ամբողջովին վերածվել են բեկորների, սակայն կան նաև այնպիսի ընտանիքներ, որոնցում առաջնային աստերոիդը մնացել է անվնաս։ Եթե աստերոիդի հետ բախվող մարմինը այնքան էլ մեծ չէ, ապա այն կարող է արտանետել բազմաթիվ մանր բեկորներ աստերոիդից, որոնք և հետագայում կկազմեն ընտանիք, չոչնչացնելով այն։ Այս տեսակին են պատկանում այնպիսի աստերոիդներ, ինչպիսիք են՝ (4) Վեստան, (10) Հիգեան և (20) Մեսալիան։ Այս աստերոիդների ընտանիքներում առկա է խոշոր կենտրոնական մարմին և բազմաթիվ մանր մարմիններ, որոնք դուրս են մղվել նրա մակերևույթից։ Որոշ ընտանիքներ, օրինակ Ֆլորայի ընտանիքը, ունեն չափազանց բարդ կազմվացք, որը մինչև այսօր չունի բավարար բացատրություն։ Հնարավոր է, որ այս դեպքերում տեղի են ունեցել ոչ մեկ այլ մի քանի խոշոր բախումներ, տարբեր պատմական ժամանակահատվածներում։
Քանի որ, ընտանիքի բոլոր աստերոիդները ձևավորվում են մեկ մայր մարմնից, որպես կանոն նրանք ունեն միանման կազմություն։ Բացառություն են կազմում այն ընտանիքները, որոնք առաջացել են չափազանց խոշոր աստերոիդներից, որտեղ արդեն տեղի էր ունեցել ընդերքների բաշխումը։ Այսպիսի ընտանիքի վառ ներկայացուցիչ է հանդիսանում Վեստայի ընտանիքը։
Աստերոիդների ընտանիքների կյանքի տևողությունը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ տարի, կախված բազմազան պատճառնեից (օրինակ, ընտանիքի անդամ փոքր աստերոիդները ավելի արագ են հեռանում)։ Այս տարիքը մի քանի անգամ փոքր է Արեգակնային համակարգի տարիքից, այսպիսով, ավելի վաղ այսպիսի ընտանիքների քանակը կարող էր լինել շատ ավելի շատ։ Գոյություն ունեն երկու հիմնական պատճառ աստերոիդների ընտանիքի քանդման՝ մի կողմից, դա աստերոիդների ուղեծրերի աստիճանական ցրումը Յուպիտերի ձգողության ազդեցության տակ, իսկ մյուս կողմից աստերոիդների բախումները միմյանց հետ և արդյունքում ավելի փոքր մասնիկների վերածվելը։ Փոքր աստերոիդները ավելի զգայուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ, այնպիսիք, ինչպիսին է Յարկովսկու էֆեկտը, որոնք կարող են կարճ ժամանակահատվածում զգալիորեն փոխել համեմատաբար թեթև աստերոիդների ուղեծրերը, արդյունքում աստերոիդը կարող է աստիճանաբար անցնել Յուպիտերի հետ ռեզոնանսային ուղեծիր։ Հայտնվելով այնտեղ, նրանք համեմատաբար արագ դուրս են մղվում Աստերոիդների գոտուց Յուպիտերի կողմից։ Աստերոիդների ընտանիքների տարիքի նախնական գնահատականները տատանվում են մի քանի միլիոն տարուց (Կարինի ընտանիք) մինչև մի քանի միլիարդ տարի։ Ինչպես ենթադրում են գիտնականները, ծեր ընտանիքներում կան չափազանց քիչ քանակի փոքր աստերոիդներ։
Ենթադրվում է, որ ամենահին ընտանիքները արդեն իսկ հասցրել են կորցնել համարյա բոլոր փոքր և միջին աստերոիդները և կազմված են միայն ամենամեծ աստերոիդներից։ Այսպիսի ընտանիքների մնացորդների օրինակ կարող են ծառայել (9) Մետիս և (113) Ամալթեա աստերոիդները։ Անցյալում ընտանիքների մեծ բազմազանության ապացույցներից մեկն է այն փաստը, որ մետաղական աստերոիդների քիմիական անալիզի արդյունքները ցույց են տվել, որ գոյություն են ունեցել առնվազն 50-ից 100 խոշոր աստերոիդներ, որոնցում տեղի է ունեցել ընդերքի բաժանման գործընթացները, որոնց ոչնչացումն էլ եղել պատճառ այսպիսի աստերոիդների առաջացման համար։
Ընտանիքների սահմանում
Եթե կազմել դիագրամ, որտեղ հարաբերվում են հայտնի աստերոիդների ուղեծրերի էլեմենտները թեքումը կախված էքսցենտրիսիտետից (կամ մեծ կիսաառանցքից), կարելի է հեշտությամբ նկատել աստերոիդների խմբավորումներ, որոնք էլ հանդիսանում են ընտանիքները։
↑Michael E. Brown, Kristina M. Barkume, Darin Ragozzine & Emily L. Schaller, A collisional family of icy objects in the Kuiper belt, Nature, 446, (մարտ 2007), pp 294—296
↑Doressoundiram A., Barucci M. A., Fulchignoni M. «Eos family: A spectroscopic study.»։ Icarus։
↑Zappalà V., Bendjoya P., Cellino A., Di Martino M., Doressoundiram A., Manara A., Migliorini F. «Fugitives from Eos family: First spectroscopic confirmation.»։ Icarus։
↑Lazzaro D., Mothé-Diniz T., Carvano J. M., Angeli C., Betzler, A. S., Florczac M., Cellino A., Di Martino M., Doressoundiram A., Barucci M. A., Dotto E., Bendjoya P. «Eunomia family: A visible spectroscopic survey.»։ Icarus։
↑ 6,06,1Florczac M., Barucci M. A., Doressoundiram A., Lazzaro D., Angeli C. A., Dotto E. «A visible spectroscopic survey of the Flora clan.»։ Icarus։
↑Mothé-Diniz T., Di Martino M., Bendjoya P., Doressoundiram A., Migliorini F. «Rotationally resolved spectra of 10 Hygiea and a spectroscopic study of the Hygiea family.»։ Icarus։
↑Zappalà V., Cellino A., Di Martino M., Migliorini F., Paolicchi P. «Maria’s family: Physical structure and possible implications for the origin of giant NEAs.»։ Icarus։
↑Binzel R. P., Xu S. «Chips off asteroid 4 Vesta: Evidence for the parent body of basaltic achondrite meteorites.»։ Science։
↑Di Martino M., Migliorini F., Zappalà V., Manara A., Barbieri C. «Veritas asteroid family: Remarkable spectral differences inside a primitive parent body.»։ Icarus։
↑Migliorini F., Manara A., Di Martino M., Farinella P. «The Hoffmeister family: Inferences from physical data.»։ Astron. Astrophys.։
↑Burbine T. H., Gaffey M. J., Bell J. F. «S-asteroids 387 Aquitania and 980 Anacostia: Possible fragments of the breakup of a spinel-bearing parent body with CO3/CV3 affinities.»։ Meteoritics։
Գրականություն
Philippe Bendjoya and Vincenzo Zappalà; «Asteroid Family Identification», in Asteroids III, pp. 613–618, University of Arizona Press (2002), ISBN 0-8165-2281-2
V. Zappalà et al.; «Physical and Dynamical Properties of Asteroid Families», in Asteroids III, pp. 619–631, University of Arizona Press (2002), ISBN 0-8165-2281-2
A. Cellino et al. «Spectroscopic Properties of Asteroid Families», in Asteroids III, pp. 633–643, University of Arizona Press (2002), ISBN 0-8165-2281-2